«Հայաստանում շատ լավ է: Տարօրինակ է, որ նախկինում չէի եղել այստեղ, որովհետեւ ձեր հարեւան շատ երկրներում եմ եղել»,-ասում է շվեդ հայտնի երգիչ Բոսսոնը, որն օրերս ժամանել է Երեւան: One in a Million հայտնի հիթի հեղինակ-կատարողն այստեղ է մոսկվաբնակ հայ երգիչ Էդգարի հետ համագործակցության նպատակով: Երեկ Բոսսոնը ներկա էր երգչի ձայնասկավառակի շնորհանդեսին, իսկ վաղն արդեն նկարահանելու են տեսահոլովակ համատեղ զուգերգի հիման վրա: Չնայած խիտ գրաֆիկին՝ շվեդ երգիչը սիրով ժամանակ գտավ եւ պատասխանեց NEWS.am STYLE-ի հարցերին: Նա նաեւ խոսեց հայերեն եւ իր հայտնի հիթը նվիրեց հայուհիներին :)
«Շատ եմ լսել Հայաստանի մասին: Գիտեմ, որ One in a Million երգն այստեղ էլ է ժամանակին հիթ եղել: Հայ ընկերներ ունեմ թե՛ Լոս Անջելեսում, թե՛ Շվեդիայում: Ինչ վերաբերում է Հայաստանից ստացած տպավորություններիս, կարծում եմ՝ այստեղ շատ հանգիստ է, շատ հեշտ հարմարվեցի ամեն ինչին: Գիտեի, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, քանի որ Շվեդիայում մի հարեւան ունեմ Իրանից: Երբ նա իմացավ, որ պետք է գամ Հայաստան, պատմեց, թե որքան գեղեցիկ է այստեղ: Ճիշտ է՝ Երեւանից դուրս դեռ չեմ եղել, բայց քաղաքն արդեն շատ գեղեցիկ է, ինչպես նաեւ շատ եմ հավանել այստեղի սնունդը: Հատկապես շատ եմ հավանել լավաշն ու այստեղի մսեղենը: Բանջարեղենն էլ շատ թարմ ու համեղ է»,-ասում է երգիչը՝ խոսելով նաեւ իր եւ Էդգարի համագործակցության մասին.

«Հայաստան ինձ բերել է Էդգարի հետ դուետը: Ռուսաստանում մի հաղորդաշարից հետո ենք հանդիպել եւ մտածել համագործակցելու մասին: Ռեստորանում նստած քննարկեցինք տարբեր ծրագրեր, եւ նրանք հարցրեցին՝ արդյոք պատրա՞ստ եմ համագործակցել: Հաջորդ հանդիպման ժամանակ նա ինձ համար նվագեց իր նոր երգը, եւ ես այն շատ հավանեցի: Մի փոքր փոփոխությունների ենթարկեցինք եւ որոշեցինք այն միասին կատարել: Էդգարը ռուսերեն է երգում, իսկ ես իմ հատվածը գրեցի անգլերենով, հետո ձայնագրվեցի Շվեդիայում եւ ուղարկեցի նրան: Այս շաբաթվա վերջ պատրաստվում ենք տեսահոլովակ նկարահանել այս երգի հիման վրա: Հայաստանում մասնակցելու եմ նաեւ մի քանի հեռուստածրագրերի, որոնցից մեկը «ֆուլ Հաուս»-ն է»:
Բոսսոնը հաճախ է համերգներով հանդես գալիս Ռուսաստանում, ինչի արդյունքում արդեն որոշ ռուսերեն բառեր սովորել է, ասում է՝ հայերեն դեռ չի հասցրել սովորել, բայց ամենակարեւոր նախադասությունն, այնուամենայնիվ, հեշտությամբ սովորեց.
«Բարեւ, ես քեզ սիրում եմ: Հրաշալի է հնչում, պետք է անպայման հիշեմ»,-ասում է երգիչը, որն, ի դեպ, հիացած է նաեւ հայ աղջիկների գեղեցկությամբ.

«Իմ ճանաչած հայ աղջիկները բոլորն էլ գեղեցիկ են: Գիտեք՝ Շվեդիայում աղջիկների մեծամասնությունը շիկահեր է, իսկ ինձ համար սեւահեր եւ մուգ աչքերով աղջիկները էկզոտիկ են, ինձ դուր են գալիս նման արտաքինով կանայք»:
Մինչ այստեղ գալը երգիչը որոշ բաներ գիտեր Հայաստանի մասին, իսկ երբ հաստատվեց նրա այնցն այստեղ, ավելի շատ բաներ սկսեց սովորել.
«Գիտեմ, որ հրաշալի ըմբշամարտիկներ ունեք, աշխարհում շատ տաղանդավոր հայեր կան: Բայց երկրի մասին այդքան շատ բան չգիտեի, մինչեւ այստեղ գալս եմ շատ բաներ կարդացել: Ինձ նաեւ դուր են գալիս ձեր եվրատեսիլյան երգերը: Եթե չեմ սխալվում, հաճախ շվեդների հետ եք համագործակցում: Երեւանը Սթոքհոլմին եմ նմանեցնում»,-նշեց նա, իսկ վերջում իր հայտնի՝ One in a Million երգը նվիրեց հայուհիներին:)
Սյունե Առաքելյան
Օպերատոր՝ Արթուր Ղահրամանյան
Լուսանարիչ՝ Արսեն Սարգսյան











Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:19, 31 օգոստոսի
Բանգկոկում բարմենը սափրել է կնոջ գլուխը չվճարված հաշվի համար15:20, 31 օգոստոսի
Met Gala–ի շուրջ սկանդալը թափ է հավաքում. թանգարանը կարող է հետաձգել գալան՝ Ջոն Գալիանոյին նվիրված հարգանքի տուրքի պատճառով14:40, 31 օգոստոսի
«Մի՛ եղիր վախկոտ, Թոմ». Ռենդի Քուեյդը քննադատել է Էն Հեթուեյին «Որոտի օրեր» ֆիլմի շարունակության մեջ նրա դերի համար14:14, 31 օգոստոսի
«Բոլորը կարծում էին՝ մենք երեքով ենք քնում». Բլոգերը ամուսնու նախկին կնոջը տեղափոխել է իր տուն և բացատրել իր «խենթ» քայլը13:26, 31 օգոստոսի
Հոլիվուդը որս է սկսել երեք երեխայի սպանության մեջ մեղադրվող մոր պատմության համար12:41, 31 օգոստոսի
Էլ Չապոյի կինը բացահայտել է, թե ինչպես է թմրավաճառը գրավել իրեն պարահրապարակում12:21, 31 օգոստոսի
«Համբույր և քաղաքական շանտաժ». Իլինոյսի ամուսնացած կին պաշտոնյան հրապարակել է քաղաքապետի հետ սկանդալային տեսարանի տեսանյութը11:32, 31 օգոստոսի
Մադոննան ուզում է կրկնել իր կարիերայի ամենամեծ սեքս-սկանդալը. նրա երեխաները աղաչում են նրան չանել դա11:16, 31 օգոստոսի
«Բարով գնաք». Մոնտեցիտոյի բնակիչները չեն թաքցնում իրենց ուրախությունը արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հեռանալու կապակցությամբ10:30, 31 օգոստոսի
Քիմ Քարդաշյանն ու Լյուիս Հեմիլթոնն իրենց «կատարյալ զույգ» են անվանել. սիրավեպը նոր մակարդակի է հասել09:00, 31 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը