«ՀՀ առաջին տիկնոջը բազմաթիվ անգամներ խնդրել եմ՝ այս կամ այն արտիստին կոչումներ տալ, կարող եմ հիմա էլ խնդրել»,- այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը։
Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, նա բարեգործական համերգ է տալու Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, ինչի կապակցությամբ էլ նա հանդիպել է լրագրողների հետ։
Վերջիններս, սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի կողմից մի շարք արտիստների կոչումներ տալուց հետո համացանցում ծավալված քննարկումների կապակցությամբ հարց են ուղղել Կոբզոնին՝ ինչպես է նա վերաբերվում դրան։
«Կոչումը ոչ մի նյութական բան չի տալիս արտիստին, սիմվոլիկ գնահատում է՝ բարեկամների, երկրապագուների համար։ Իհարկե, ես ՀՀ նախագահին դիմել եմ այդ հարցով, ավելի ճիշտ՝ առաջին տիկնոջը, նա միշտ տաղանդավորների կողքին է, նա էլ է դիմում նախագահին։ Երբ ես նրան ասում եմ՝ ձեզ դու՞ր է գալիս այս արտիստը, նա դրական է պատասխանում, ես ասում եմ՝ խնդրեք ձեր ամուսնուն նրան կոչում տալ։ Ես այնքան եմ խնդրել, կարող եմ էլի խնդրել»,- կատակեց երգիչը՝ հավելելով, որ իր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ լինելը համարում է իր կյանքի ամենամեծ կոչումը։
Իոսիֆ Կոբզոնը հավելլեց, որ շատ է գնահատում հայ կոմպոզիտորների աշխատանքը, սակայն հատկապես նրան դուր են գալիս այն երաժիշտները, որոնք չեն մոռանում իրենց ստեղծագործություններում ներառել ազգային մշակույթի տարրեր։
Նշենք, որ վաղվա համերգը բարեգործական է, տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասը Թովմասյան հիմնադրամի որոշմամբ ուղղվելու է կարիքավոր երեխաների օգնությանը։
Կոբզոնը կկատարի XX դարի հայ կոմպոզիտորների գործերը: Ներկա կգտնվեն նաեւ XXI դարի նվագախումբը, ինչպես նաեւ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Բեմում կերգեն նաեւ հայ արտիստներ՝ Սոնա Շահգելդյանը, Աննա Տաչյանը, Արամեն, Հայկոն, Մհերը, Էրիկը, Սոնա Ռուբենյանը եւ այլք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)