Դե ինչ , գեղեցկուհինե՛ր, ահա մի քանի խորհուրդ այսպես կոչված թույլ սեռի ներկայացուցիչների կողմից։ Վստահ ենք, որ դուք նման բաներ արդեն փորձարկում եք խեղճ տղաների նկատմամբ)))
Փորձեք «արքայադուստրը փորձանքի մեջ» մեթոդը
«Երբ ուզում եմ, որ տղան որեւէ բան անի հանուն ինձ , ես ինձ շատ միամիտ ու սիրալիր եմ պահում։ Ու չնայած ես ամենեւին էլ միամիտ չեմ, ես հենց այդպիսին եմ ձեւանում նրա մոտ»։
Տվեք նրան այն, ինչ նա սիրում է
«Իմ ընկերը սիրում է անակնկալներ, դրա համար էլ ես միշտ նրան անակնկալ եմ մատուցում։ Եթե ուզում եմ, որ նա ինձ հետ որեւէ տեղ գա, կամ օգնի տանը մաքրություն անել, ես նախ որեւէ անակնկալ եմ մատուցում նրան։ Պարզապես փոքրիկ նվեր ու նա ամբողջ երեկոն իմ տրամադրության տակ է լինում»։
Ստիպեք նրան մտածել, որ դա նրա մտահղացումն էր
«Հենց միայն այն փաստը, որ դու ասես հանձնվում ես ու թույլ ես տալիս նրան կարծել, թե նա հաղթել է՝ սեփական նպատակին հասնելու լավագույն միջոցն է»։
Եղեք շատ սիրալիր
«Կարող է տարօրինակ հնչել, բայց ես պարզապես թախանձագին խնդրում եմ տղային այն, ինչ ինձ պետք է։ Ես նրան ասում եմ, թե որքան կարեւոր է դա ինձ համար ու խոստանում շատ շնորհակալ լինել նրան, եթե նա կատարի իմ խնդրանքը։ Ինչպե՞ս կարող է նա այդքանից հետո ինձ մերժել։
Գովեք նրան
«Ես ձգտում եմ նրա սիրտը շահել հաճոյախոսություններով ու գովասանքով ու ցանկալի է ՝ հենց առավոտից սկսած, որպեսզի չափից ակնհայտ չդառնա, որ ես նրանից ինչ –որ բան եմ ակնկալում։ Իսկ օրվա վերջում, երբ նա իրեն գրեթե աստված է զգում, ինչպե՞ս կկարողանա նա մերժել իր ընկերուհուն, որն ամբողջ օրն արել է ամեն ինչ՝ նրան գոհացնելու համար»։
Սկսեք երկար համբույրից
«Այո, դա գուցե եւ միանգամից կհուշի, որ դուք նրանից ինչ-որ բան եք ակնկալում, բայց միեւնույն է դա այնքան հաճելի կլինի, որ նա դժվար թե կարողանա մերժել ձեզ նման համբույրից հետո»։
Ստանալու համար պետք է նաեւ տալ
«Ես նրա համար ճաշ եմ պատրաստում ու այդ դեպքում նա ինքն է լվանում ամանները։ Կամ էլ պիցցա եմ պատվիրում ու հաջորդ անգամ նա է ինձ ռեստորան հրավիրում։ Տեսնելով, թե ինչպես եմ ես նախաձեռնություն դրսեւորում, նա էլ է ուզում ինձ նույն ձեւով պատասխանել»։
Նյութերը՝ soulpost.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)