«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպե՞ս ստիպել տղամարդուն անել այն, ինչ ուզում ես

23:17, 14 նոյեմբերի

Դե ինչ , գեղեցկուհինե՛ր, ահա մի քանի խորհուրդ այսպես կոչված թույլ սեռի ներկայացուցիչների կողմից։ Վստահ ենք, որ դուք նման բաներ արդեն փորձարկում եք խեղճ տղաների նկատմամբ)))

Փորձեք «արքայադուստրը փորձանքի մեջ» մեթոդը

«Երբ ուզում եմ, որ տղան որեւէ բան անի հանուն ինձ , ես ինձ շատ միամիտ ու սիրալիր եմ պահում։ Ու չնայած ես ամենեւին էլ միամիտ չեմ, ես հենց այդպիսին եմ ձեւանում նրա մոտ»։

Տվեք նրան այն, ինչ նա սիրում է

«Իմ ընկերը սիրում  է անակնկալներ, դրա համար էլ ես միշտ նրան անակնկալ եմ մատուցում։ Եթե ուզում եմ, որ նա ինձ հետ որեւէ տեղ գա, կամ օգնի տանը մաքրություն անել, ես նախ որեւէ անակնկալ եմ մատուցում նրան։ Պարզապես փոքրիկ նվեր ու նա ամբողջ երեկոն իմ տրամադրության տակ է լինում»։

Ստիպեք նրան մտածել, որ դա նրա մտահղացումն էր

«Հենց միայն այն փաստը, որ դու ասես հանձնվում  ես ու թույլ ես տալիս նրան կարծել, թե նա հաղթել է՝ սեփական նպատակին հասնելու լավագույն միջոցն է»։

Եղեք շատ սիրալիր

«Կարող է տարօրինակ հնչել, բայց ես պարզապես թախանձագին խնդրում եմ տղային այն, ինչ ինձ պետք է։ Ես նրան ասում եմ, թե որքան կարեւոր է դա ինձ համար ու խոստանում շատ շնորհակալ լինել նրան, եթե նա կատարի իմ խնդրանքը։ Ինչպե՞ս կարող է նա այդքանից հետո ինձ մերժել։

Գովեք նրան

«Ես ձգտում եմ նրա սիրտը շահել հաճոյախոսություններով ու գովասանքով ու ցանկալի է ՝ հենց առավոտից սկսած, որպեսզի չափից ակնհայտ չդառնա, որ ես նրանից ինչ –որ բան եմ ակնկալում։ Իսկ օրվա վերջում, երբ նա իրեն գրեթե աստված է զգում, ինչպե՞ս կկարողանա նա մերժել իր ընկերուհուն, որն ամբողջ օրն արել է ամեն ինչ՝ նրան գոհացնելու համար»։

Սկսեք երկար համբույրից

«Այո, դա գուցե եւ միանգամից կհուշի, որ դուք նրանից ինչ-որ բան եք ակնկալում, բայց միեւնույն է դա այնքան հաճելի կլինի, որ նա դժվար թե կարողանա մերժել ձեզ նման համբույրից հետո»։

Ստանալու համար պետք է նաեւ տալ

«Ես նրա համար ճաշ եմ պատրաստում ու այդ դեպքում նա ինքն է լվանում ամանները։ Կամ էլ պիցցա եմ պատվիրում ու հաջորդ անգամ նա է ինձ ռեստորան հրավիրում։ Տեսնելով, թե ինչպես եմ ես նախաձեռնություն դրսեւորում, նա էլ է  ուզում ինձ նույն ձեւով պատասխանել»։

Նյութերը՝ soulpost.ru-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել