Բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալի հերոսների կյանքը շարունակում է մնալ հայ հեռուստադիտողների քննարկումների կիզակետում: Սերիալի յուրաքանչյուր դերասան ունի իր ֆան-ակումբը, սակայն առավել շատ երկրպագուները հետաքրքրված են գլխավոր հերոսների՝ Իչայի եւ Վիրի ճակատագրով: Այս շրջանում Վիրին մարմնավորող դերասան Նանդիշ Սանդուն չի նկարահասնվում հեռուստասերիալում, նրան այժմ փոխարինում է մեկ այլ հնդիկ դերասան՝ Վիկաս Բհալլան:
NEWS.am STYLE-ը, սակայն, անակնկալ ունի Նանդիշի երկրպագուների համար, որոնք հաստատ այս շրջանում կարոտած կլինեն իրենց սիրելի աստղին: Մեզ հաջողվել է կապ հաստատել դերասանի հետ եւ զրուցել տարբեր թեմաների շուրջ: Փորձեցինք նաեւ բացահայտել նրա անձնական կյանքը, սակայն գաղտանապահ դերասանը նախընտրեց պահպանել խորհրդավորությունը:)

Նանդիշ, ինչպես շատ դերասաններ՝ դու եւս քո կարիերան սկսել ես որպես մոդել: Հե՞շտ էր քո ուղին դեպի հնդկական կինո:
Ոչ մի արժեքավոր բան էլ կյանքում հեշտ չի տրվում: Կապ չունի, թե ինչ ոլորտում ես աշխատում, աշխատասիրությունը միշտ էլ հաղթում է: Շատ եմ պայքարել մինչեւ հասել եմ հաջողության:
Մի շարք ֆիլմերում ես նկարահանվել, սակայն Հայաստանում առավել հայտնի ես «Մերժվածը» հեռուստասերիալի Վիրի կերպարով: Ինչպե՞ս ստացար այդ դերը:
Այդ դերը ստանալու համար քասթինգների մի քանի փուլ եմ անցել: Վերջնական լսումներից հետո ինձ զանգահարեցին եւ ասացին, որ ընտրվել եմ այդ դերի համար:

Վիրը սիրված է հեռուստասերիալի երկրպագուների կողմից, քանի որ նա բարի է, խելացի, հմայիչ…Ինքդ ինչպե՞ս կբնութագրես այդ կերպարը: Ընդհանրություններ ունե՞ս Վիրի հետ:
Իմ դերասանական կարիերայի ընթացքում մի շարք կերպարների եմ մարմնավորել, եւ դեռ շատերին էլ պիտի մարմնավորեմ: Ինչ կերպար էլ որ խաղում ենք, մեզանից ինչ-որ բաներ դնում ենք դրա ստեղծման մեջ: Բայց դերասանը երբեք ամբողջությամբ չի կարող նման լինել իր կերտած հերոսին: Ահա, թե ինչումն է դերասանական հմտության գաղտնիքը:
Քո կերպարի մեջ եղե՞լ են այնպիսի գծեր, որոնք սցենարում փոխել եւ այլ կերպ ես ներկայացրել:
Շատ դեպքերում որոշ առաջարկներ եմ արել կամ այլ տարբերակներ եմ առաջարկել ռեժիսորին, իսկ նա շատ բարի է գտնվել եւ որոշակի փոփոխություններ է կատարել սցենարում, որպեսզի ինձանից ինչ-որ բան լինի կերպարի մեջ:

Քո մարմնավորած ո՞ր կերպարն ես համարում լավագույնը:
Ես միշտ սիրում եմ այն կերպարը, որը առաջիկայում պետք է մարմնավորեմ: Որքան հասունանում ու մեծանում ես, քո ընտրություններն էլ են փոխվում:
Նանդիշ, Հայաստանում շատ երկրպագուհիներ ունես, որոնք հետաքրքրված են ինչպես քո ստեղծագործական, այնպես էլ՝ անձնական կյանքով: Գիտեմ՝ չես սիրում խոսել անձնական թեմաներով, այնուամենայնիվ, կբացահայտե՞ս որոշ մանրամասներ՝ ամուսնացա՞ծ ես, կամ ընկերուհի ունե՞ս:
Իսկապես շատ եմ գնահատում նրանց սերն ու ուշադրությունն իմ անձի հանդեպ: Հմմ, լավ… Ասենք, թե սիրտս ազատ է, ինձ համար լավ թեկնածուներ ունե՞ս մտքումդ (ծիծաղում է):
Լավ, շեղվենք անձնական թեմաներից :) Նանդիշ, բոլիվուդյան շատ դերասաններ հաջողության են հասնում նաեւ Հոլիվուդում: Ամերիկյան կինոինդուստրիա մտնելու ցանկություն չունե՞ս:
Այո, իհարկե, մտքեր ունեմ եւ կցանկանայի աշխատել Հոլիվուդում:

Դու շատ ճանաչված ես Հայաստանում: Հետաքրքիր է՝ ի՞նչ գիտես մեր երկրի մասին:
Մի բան հաստատ գիտեմ՝ հայերը շատ գեղեցիկ եւ բարեհամբույր են: Հայաստանում մի շարք երկրպագուներ ունեմ, որոնց հետ, ի դեպ, կապ եմ պահում: Նրանք ինձ հաճախ նաեւ նվերներ են ուղարկում, եւ ես իսկապես շոյվում եմ նրանց այդ ուշադրությունից:
Ի դեպ, շշուկներ կան, որ ցանկանում ես մոտ ապագայում այցելել Հայաստան: Ե՞րբ ես մտածում այդ ծրագիրն իրագործել:
Ես իսկապես կցանկանայի շատ շուտով գալ Հայաստան: Պարզապես սպասում եմ մի քանի գործ ավարտեմ, մինչեւ գալս: Հենց պարզ լինի, թե երբ եմ գալու, անպայման կտեղեկացնեմ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը14:19, 8 հոկտեմբերի
Մելանյա Թրամփն ընդդեմ Թոմ Քրուզի. Առաջին տիկնոջ խորհրդականը ծաղրել է աստղի ֆիլմի ձախողումը՝ համեմատելով այն «Մելանիա» ֆիլմի հաջողության հետ13:22, 8 հոկտեմբերի
Ինչպես Սիլվեստր Ստալոնեն և Ռիչարդ Գիրը քիչ էր մնում կռվեին արքայադուստր Դիանայի պատճառով12:32, 8 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի հարսնացուն հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ լրտեսության մեղադրանքներից մինչև իր հայկական արմատներ12:14, 8 հոկտեմբերի
Պարզվել է, որ Սիդնի Սուինիի Մերիլին Մոնրոյի ազգականն է11:43, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասի թրաշի պատճառով Շերոն Սթոունի մոտ ցան է առաջացել. ցնցող մանրամասներ «Հիմնական բնազդ» ֆիլմի նկարահանումներից11:18, 8 հոկտեմբերի
Ջորջ Քլունին որոշել է դառնալ ռեստորանատեր. դերասանը իտալական ռեստորան է բացում Ֆրանսիայում10:55, 8 հոկտեմբերի
Զենդայան քննադատության է ենթարկվել «վատ վարվելակերպի» համար՝ Louis Vuitton-ի ցուցադրության ժամանակ Բրիջիթ Մակրոնի հետ հանդիպելուց հետո10:34, 8 հոկտեմբերի
Նա վախենում էր մահանալ, իսկ կինը հրաժարվում էր գրկել նրան. Ջո Մանգանիելոն բացահայտել է իր և Սոֆիա Վերգարայի ամուսնության դրաման09:00, 8 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 7 հոկտեմբերի
Կանայք «կոտրում են» իրենց կողոսկրերը՝ իշամեղվի ձև ունեցող իրան ունենալու համար. նոր ծայրահեղ վիրահատությունը հարցեր է առաջացնում բժիշկների շրջանում