Կպչուն մի՛ եղիր
Զգացմունքային հաղորդագրություններն ու զանգերն, իհարկե, լավ են, սակայն ոչ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Այդ դեպքում, նա անշուշտ քեզ կհիշի, բայց ոչ բարի խոսքով: Նաեւ չարժե խանդել նրան իր ընկերների նկատմամբ; Նրանք նրա հետ են եղել նախքան քեզ հանդիպելն ու նրա մի մասն են:
Հետեւիր, որ Ձեր սիրավեպը չափազանց բուռն չզարգանա
Դեռեւս հին ժամանակներում կանայք նվաճել են տղամարդկանց՝ չտալով այն, ինչ նա ուզում է, այլ ստիպելով, որ նա դրան հասնի: Ժամանակի ընթացքում նա անընդհատ մտածելու է քո մասին: Ճիշտ է, 21-րդ դարում կես տարի պլատոնական հարաբերությունների մեջ լինել դժվար թե կարողանաք, բայց մի քիչ այն ձգձգել կարելի է:
Գրիր գայթակղիչ հաղորդագրություններ
Մեսինջերի մեկ հաղորդագրությունը՝ հիշեցմամբ, թե ինչ է իրեն սպասվում հաջորդ հանդիպմանը, կստիպի նրան մտածել քո մասին՝ ընդհուպ մինչ այդ բաղձալի երեկոն: Դա շատ ավելի արդյունավետ է, քան սակավաբովանդակ sms-ները: Սեքսուալ ենթատեքստով սելֆիները նույնպես ողջունելի են:
Ընկերացիր նրա ընկերների հետ
Եթե դու նրա շրջապատում յուրային դառնաս, քո խնդիրը խիստ կհեշտացվի: Ամեն ինչ շատ պարզ է. քո մասին նրան ուրիշները կհիշեցնեն:
Հարմարավետ մի եղիր
Լսող ու ենթարկվող աղջկա մասին ավելի քիչ կհիշեն, քան գեղեցկուհու, որը կարող է երբեմն նրա ինքնասիրությունը խոցել (անշուշտ, չափի մեջ եւ տակտի զգացումով):
Մի՛ եղիր «ոչ այնպիսին»
Ամենահաճախ տրվող խորհուրդ. մի՛ եղիր ինչպես բոլորը՝ չի աշխատում: Ի՞նչ է նշանակում ինչպես բոլորը: Մենք, այսպես, թե այնպես, տարբեր ենք: Պետք է պարզապես լինել այնպիսին, ինչպիսին կաս եւ քեզ չդրսեւորես որպես «ոչ այնպիսին», ինչը դու էլ չգիտես, թե որն է:
Նյութի աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար