«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպե՞ս Կարինեն հայտնվեց բանտում եւ ինչո՞ւ Մենուան դարձավ կին. կայացավ «Սուպեր Մամա 2» ֆիլմի փակ ցուցադրությունը (ֆոտո/վիդեո)

23:20, 4 հոկտեմբերի

Անհավանական իրավիճակներ, հետաքրքիր արկածներ ու պայքար՝ հանուն ընտանիքի պահպանման. այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Վահագն Խաչատրյանի եւ Արման Մարությանի «Սուպեր Մամա 2» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ ֆիլմի գլխավոր դերակատարներ Հայկ Մարությանն ու Գարիկ Պապոյանը խոսեցին նախորդ ֆիլմի հաջողության եւ դրա շարունակության ու կերպարների մասին:

««Սուպեր Մամա» ֆիլմն ընդհանրապես ամբողջական էր, միակ կիսատ բանը, որ մնացել էր, այն էր, թե ինչ եղավ այդ ընտանիքի հետ: Քանի որ իրականում մարդիկ շատ սիրեցին այդ կերպարներին, միտք առաջացավ այդ հերոսների կյանքի շարունակությունը նկարահանելու: Ֆիլմի առաջին մասի հաջողությունը պատճառ դարձավ, որ ստեղծենք երկրորդը»,-նշեց ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Հայկ Մարությանը:

Հարկ է նկատել, որ եթե «Սուպեր Մամա» ֆիլմի առաջին մասում շեշտը դրված էր սիրո պատմության վրա, ապա երկրորդ ֆիլմն ավելի ճիշտ կլինի անվանել ոչ թե ռոմանտիկ, այլ արկածային կատակերգություն, որտեղ բացի Հայկից, իրեն կնոջ կերպարում է փորձել նաեւ շոումեն եւ դերասան Գարիկ Պապոյանը.

«Եթե մինչ այս կերպարը մարմնավորելը ուղղակի ինձ մոտ հարց էր առաջանում շատ դիմահարդարում կրող աղջիկների հետ կապված, հիմա առհասարակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդ make up-ով: Խնդիրներ ունեի կերպարի ձայնը կերտելու հետ, բայց պարզվեց, որ մեթոդ կա նման ձայն ստանալու: Մինչ այդ էլի էի խաղացել կանանց, բայց դա ընդամենը կեղծամով եւ զգեստով սահմանափակվում էր, բայց 13 ժամ լինել այդ շպարով, որն անընդհատ թարմացնում էին, նման բան իմ կյանքում չէր եղել ու հուսով եմ՝ էլ չի լինի»,-իրեն բնորոշ հումորով նշեց Գարիկ Պապոյանը:

Ինչ վերաբերում է «Սուպեր Մամա 2»-ի բյուջեին, ապա Հայկ Մարությանի խոսքով՝ այն երկու անգամ գերազանցել է առաջին ֆիլմի բյուջեն. «Երբ գնում ես առաջ, կա սանդղակ, որից պետք է վերեւ բարձրանաս: Միայն սցենարով ու խաղով դրան չես կարող հասնել: Իսկ երբ ֆիլմը դառնում է արկածային, այնտեղ շարժումներն են ավելանում, նկարահանումները բարդանում են, ավելանում են դեկորացիաներ, բնականաբար, բյուջեն սկսում է աճել: Անկեղծ եմ ասում՝ այս անգամ ավտոմեքենաս եմ վաճառել (ծիծաղում է): Մոտ 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է կազմել ֆիլմի բյուջեն: Սա հաշվարկային գումարն է»:

«Սուպեր Մամա 2» ֆիլմի մտահղացումից մինչեւ բուն նկարահանումները տեւել է երկու տարի: Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում կանանց գաղութում: Այս ֆիլմում շարունակական է ընտանիքի գաղափարը, ընտանիքի կարեւորությունը, հայր եւ որդի հարաբերությունները, թե ինչպես որդին կարող է դժվար պահին օգնել հորը, եւ ինչպես կարող է ամուսինը զոհել իրեն հանուն կնոջ: Տվյալ դեպքում զոհելը Հայկի հերոսի համար նշանակում է կրկին կերպարանափոխվել Կարինեի եւ ընկնել կանանց բանտ, որպեսզի վերադարձնի կնոջ ընկերությունից գողացված գումարը: Դե, իսկ Մենուան էլ, իմանալով Կարինեի ծրագրերի մասին, հետեւում է նրան:

Բացի Հայկ Մարությանից ու Գարիկ Պապոյանից, ֆիլմում կտեսնեք նաեւ Անի Խաչիկյանին, Արսինե Նավասարդյանին, Անդրանիկ Հարությունյանին, Ռաֆայել Երանոսյանին, Լիլի Էլբակյանին, Պաուզա Անոյին (Նարինե Ոսկանյան), Էվա Խաչատրյանին, Իվետա Եդիգարյանին, Արման Նավասարդյանին, Հրաչ Մուրադյանին, Էրիկին եւ այլ հայտնի դեմքերի:

Ի դեպ, Հայկ Մարությանի խոսքով՝ ֆիլմը կցուցադրվի նաեւ Հայաստանի տարբեր մարզերում: «Ֆիլմը պարտադիր ցուցադրվելու է նաեւ մարզերում: Այն մարզերում, որտեղ կան կինոթատրոններ, ֆիլմը կտեսնեն կինոթատրոնների էկրաններին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մենք ցուցադրման այլ միջոցներ կգտնենք»,-նշեց նա:

Հավելենք, որ «Սուպեր Մամա 2» ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի հոկտեմբերի 5-ից:

Սյունե Առաքելյան

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել