Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Դա ամենամեծ նվերն է, որը երբեւէ ստացել եմ». Անյա Սահակյանի 26-ամյակն ու անակնկալները

15:05, 10 հոկտեմբերի

«Yere1» սիթքոմից հայտնի դերասանուհի Անյա Սահակյանը երեկ՝ հոկտեմբերի 9-ին, նշում էր ծննդյան 26-ամյակը: Թե ինչ մթնոլորտում է անցել տարեդարձը եւ ինչ նվերներ է ստացել, դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ծննդյանս օրը սկսվեց կեսգիշերին: Առաջինն ինձ շնորհավորեց մայրս: Շատ նվերներ եմ ստացել ընտանիքիս անդամներից՝ վզնոց, մատանի: Կառանձնացնեմ այդ երկուսը, որովհետեւ մատանին մայրս է նվիրել, իսկ իր բոլոր նվերներն ինձ համար ամենակարեւորն են, ինչպես նաեւ կյանքը, որն ինձ պարգեւել է: Դա ամենամեծ նվերն է, որը երբեւէ ստացել եմ: Քույրիկս էլ վզնոց նվիրեց իմ մականունով»,-ասում է Անյան՝ հավելելով, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ավելի հանգիստ եւ օրիգինալ է անցկացրել ծննդյան օրը.

«Ամեն տարի տարբեր ռեստորանային համալիրներում եմ նշել ծննդյանս տոնը, այս տարի ցանկացա այն հանգիստ նշել՝ տանը: Թեեւ շատ հյուրեր ունեցա: Իսկ հետո օրը շատ կրեատիվ անցկացրեցի՝ երեւանյան այգիներից մեկում, շնիկներիս հետ: Իմ ամենահետաքրքիր տարեդարձներից էր, քանի որ շուրջ բոլորս շնիկներ էին, մաքուր օդ եւ բացօթյա հանգիստ»:

26-ամյա դերասանուհին ասում է՝ ծննդյան տոները շատ է սիրում.

«Այնքան լավ խոսքեր ու շնորհավորանքներ եմ լսում, որ այդ օրը չսիրելն անհնար է: Առաջին հերթին օրս նշում եմ ընտանիքիս հետ, քանի որ նրանք իմ կյանքի ամենակարեւոր մարդիկ են: Հետո ընկերներիս հետ եմ անցկացնում օրվա շարունակությունը»:

Ծննդյան օրը Անյան չի մոռացել նաեւ երազանք պահել.

«Երազանքս շատ հասարակ է՝ ուղղակի լինել երջանիկ ամեն օր, ամեն ժամ եւ երբեւէ չփոշմանել ոչ մի բանի համար»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել