«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի՞նչ դիտել այսօր. «Գայթակղություն». երբ վիրավոր զինվորը հայտնվում է աղջիկների դպրոցում (ֆոտո/վիդեո)

18:32, 10 հոկտեմբերի

NEWS.am STYLE-ը շարունակում է իր խորհուրդներով հետաքրքրացնել ձեր երեկոյան ժամանցը: Այն ֆիլմը, որն այսօր առաջարկում ենք ձեր ուշադրությանը, համոզված ենք՝ առաջնահերթ կգրավի աստղային դերասանական կազմով. Նիկոլ Քիդման, Քոլին Ֆարել, Քրիստեն Դանսթ, Էլ Ֆանինգ։ էլ չասեմ, որ Սոֆիա Կոպոլայի «Գայթակղությունն» այս տարի Կաննի կինոփառատոնում արժանացավ մրցանակի՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։ 

Դե ինչ, հետաքրքրե՞ց, ուրեմն անցնենք սցենարին:

«Գայթակղություն»/The Beguiled ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում:

Վիրջինայի ոչ մարդաշատ մի վայրում աղջիկների համար նախատեսված հատուկ դպրոց կար, որը ղեկավարում էր Մարտա Ֆարմսվոթը (Նիկոլ Քիդման): Նա եւ դպրոցի միակ ուսուցչուհին՝ Էդվին Մորոն (Քրիստեն Դանսթ), զբաղվում էին 5 աշակերտուհիների դաստիարակությամբ եւ կրթությամբ: Դպրոցում բոլորը համեստ էին, կանացի եւ զգուշորեն հետեւում էին Մարտայի կանոններին, սակայն ինչպես լինում է սովորաբար՝ տղամարդու ներկայությունը կտրուկ փոխում է դպրոցի մթնոլորտը:

Աշակերտուհիներից մեկը՝ Էմին, մի գեղեցիկ օր սունկ հավաքելիս անտառում վիրավոր զինվորականի է գտնում: Տղամարդը (Քոլին Ֆարել) չէր կարողանում շարժվել՝ ոտքի վնասվածքի պատճառով: Փոքրիկ աղջիկը որոշում է օգնել զինվորականին եւ նրան տանում է իրենց դպրոց, որտեց նրա վերքը փորձում է մշակել տնօրենը՝ Մարտան:

Սկզբնական շրջանում ոչ Մարտան, ոչ էլ Էդվինը մտադիր չէին օտար տղամարդուն պահել իրենց դպրոցում, սակայն փոքրիկ Էմին հորդորում է նրանց խղճալ զինվորականին եւ բուժել, մինչ զինված ուժերին հանձնելը: Ուսուցչուհիները որոշում են հավատարիմ մնալ քրիստոնեական սկզբունքներին եւ օգնել իրենց կարիքն ունեցող վիրավոր տղամարդուն: Մի քանի օր դպրոցում բնակվելով՝ Ջոն անունով զինվորականը մտերմանում է աղջիկներից շատերի հետ: Նրան սկսում են համակրել թե Մարտան, թե Էդվինը, թե աշակերտուհիներից Ալիսիան (Էլ Ֆանինգ): Ջոնն էլ, օգտվելով իր հմայքից, սիրախաղ է սկսում միանգամից 3 կնոջ հետ:

Աստիճանաբար երբեմնի խաղաղ դպրոցի մթնոլորտը վերածվում է մարտի դաշտի, որտեղ արտաքուստ համերաշխ թվացող կանայք իրականում պայքար են մղում Ջոնի համար: Նրանք չէին էլ կարող պատկերացնել, թե ինչ վտանգավոր հանգուցալուծում կարող է ստանալ անմեղ թվացող այդ սիրախաղը: Թե ինչ է հետո լինում Ջոնի հետ, նախընտրում ենք չբացահայտել՝ պահպանելով ֆիլմի հետաքրքրությունը: Եթե ձեզ դուր է գալիս վերը նշված դերասանների խաղն, ապա համոզված ենք՝ մեծ հետաքրքրությամբ կհետեւեք ֆիլմի իրադարձություններին եւ անսպասելի վերջաբանին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել