Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

Փարիզյան խճանկար (մաս I)

21:18, 24 ապրիլի

Զբոսաշրջիկի ամենամեծ խնդիրը, ով պատրաստվում է Փարիզ այցելել առաջին անգամ, ֆիզիկապես անհնարինությունն է՝ այցելելու ամեն տեղ, ուր ցանկանում ես, դիտելու տեսարժան վայրերը, որոնց մասին գիտի ամբողջ աշխարհը, նաեւ՝ հասցնելու պարզապես թափառել փողոցներով, սրճարանում նստելու, լուսանկարելու… Ինչպե՞ս ամեն ինչ հասցնել:

Փարիզն ուսումնասիրեք առաջին իսկ րոպեից: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ Շառլ դը Գոլի անվան օդանավակայանը ժամանակակից ճարտարապետության հրաշալի ստեղծագործություն է: Օդանավակայանը երկու հսկայական տերմինալ ունի, որոնցից յուրաքանչյուրը նման է փոքրիկ քաղաքի: Տերմինալներից մեկն ընդունում եւ ճանապարհում է միջազգային չվերթները, իսկ մյուսը՝ ներքին: Տերմինալների միջեւ երթեւեկում են «շաթլ»-ները՝ անվճար հարմարավետ ավտոբուսները, օդային կառամատույցներից ուղեւորներին դեպի ելք են տանում կիսաթափանցիկ, մետրո հիշեցնող վագոնները: Երբ դուրս գաք օդանավակայանից, ուշադիր դուրս նայեք պատուհանից. իսկապես արժե:

Եվ այսպես՝ մենք Փարիզում ենք: Այս քաղաքի «այցեքարտը» դարձած տեսարժան վայրերն են Էյֆելյան աշտարակը, Փարիզի Աստվածամոր տաճարը եւ Սաքրը-Սյոր եկեղեցին, Լուվրը, Ելիսեյան դաշտերը, Թյուիլըրի այգին եւ Հաղթական կամարը: Սա այն է, ինչ հայտնի է բոլորին եւ ինչը կարելի է անվանել Փարիզ այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկի պարտադիր ծրագիրը:

Ազատ ծրագրի ցանկն ամբողջությամբ կախված է ձեզանից եւ ձեր ճաշակից ու նախասիրություններից: Խորհուրդ ենք տալիս անպայման այցելել Օրսե թանգարան. եթե գեղանկարչության երկրպագու եք եւ պաշտում եք իմպրեսիոնիստներին, հենց այս թանգարանում կգտնեք իմպրեսիոնիզմի գլուխգործոցների ամենից ամբողջական հավաքածուն: Եթե պատմության սիրահար եք, այցելեք Պեր Լաշեզ գերեզմանատուն, որտեղ գտնվում են բազմաթիվ մեծերի շիրիմներ, եւ Հաշմանդամների տուն՝ Նապոլեոնի հուշահամալիր (այնտեղ է գտնվում նաեւ նրա դամբարանը): Իսկ նրանց համար, ովքեր դեռեւս դուրս չեն եկել ուսանողական տարիքից, անպայման անհրաժեշտ է թափառել ուսանողական Լատինական թաղամասում, զվարճանալ Սորբոնի մուտքի առջեւ գտնվող հրապարակում. այնտեղ՝ շատրվանների մոտ հանգստանում, երգում, կարդում, սենդվիչ է ուտում Փարիզի բազմաձայն եւ բազմերանգ ուսանողությունը:

Դե, իսկ եթե դրամ եւ ժամանակ ունեք Փարիզի արվարձաններ այցելելու համար, ապա կարելի է ընտրություն կատարել Դիսնեյլենդի (այստեղ կարելի է հասնել մետրոյով), Վերսալի եւ Սենտ Ժնեվիեւ դե Բուա ռուսական գերեզմանատան միջեւ, որը գտնվում է Փարիզից 40 կմ հեռավորությամբ:

Էյֆելյան աշտարակ

Ցանկացած եղանակի Էյֆելյան աշտարակի ներքեւում գտնվող հրապարակում աշխուժություն է տիրում: Զբոսաշրջիկները շտապում են դրամարկղի մոտ հերթ կանգնել՝ տոմս գնելու եւ վերելակով վերեւ բարձրանալու համար, բազմության մեջ վազվզում են հուշանվերներ վաճառողները. սովորաբար դրանք ապրուստի համար դրամ վաստակող սեւամորթ ուսանողներ են: Այստեղ կարելի է հանդիպել նաեւ զբոսանքի եկած դպրոցականների խմբի:

Այստեղ նաեւ պարտադիր կարգով պարեկում են զինված ոստիկաններն ու ժանդարմները. ահաբեկչության դեմ Փարիզում ամենալուրջ միջոցառումներն են ձեռնարկվում: Կարելի է էքսկուրսիայի տոմս գնել եւ միանալ խմբին, կարելի է նաեւ աշտարակ բարձրանալ ինքնուրույն:

Էյֆելյան աշտարակի դիտահրապարակները երեք մակարդակի վրա են: Ամենից էժան տոմսը՝ առաջին, ամենից թանկը՝ վերջին մակարդակի՝ աշտարակի գագաթի համար է: Ի դեպ, եթե Փարիզ եք ուղեւորվել գարնանը, աշնանը կամ ձմռանը, աշտարակ գնալիս տաք հագնվեք. վերեւում սովորաբար սառը քամիներ են պտտվում:

Նրա համար, ով պարզապես ցանկանում է Փարիզը տեսնել թռչնի թռիչքի բարձրությունից եւ լուսանկարներ անել, խորհուրդ ենք տանել այցելել առաջին մակարդակ. այդ նպատակների համար այն միանգամայն բավարար է: Առաջին մակարդակը աշտարակի «մարմնի» շուրջ բավական լայն հրապարակ է. այստեղ կա սրճարան, որտեղ կարելի է մի գավաթ սուրճ կամ մի բաժակ հյութ խմել, սենդվիչ կամ կարկանդակ ուտել, զուգարան գնալ: Կարելի է անցնել հրապարակի ամբողջ երկայնքով, վճարովի հեռադիտակներով հիանալ քաղաքով, «Փարիզը թռչնի թռիչքի բարձրությունից» լուսանկարների շարք անել, այնուհետեւ նորից վերելակի օգնությամբ ներքեւ իջնել:

Երբ վերեւում լինեք, ուշադրություն դարձրեք Ֆրանսիայի մայրաքաղաքի առանձնահատկությանը. քաղաքի վրա ոչ մի լար չեք տեսնի: Շատ վաղուց Փարիզի քաղաքապետարանը որոշում է կայացրել. հաղորդակցության բոլոր մալուխները պետք է անցնեն գետնի տակով, որպեսզի պատմական Փարիզի հիասքանչ դեմքն ու երկինքը հաղորդալարերով չփչացնեն: Այս կանոնը մինչ օրս խստորեն պահպանվում է:

Անմիջապես Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ գտնվող Սենայի ափին կարող եք տոմս գնել եւ ջերմանավով զբոսնել:

Որտեղի՞ց կարելի է Էյֆելյան աշտարակի մի քանի գեղեցիկ լուսանկար անել: Սովորաբար ընտրում են երկու դիրք. Մարսի դաշտերի եւ Տրոկադերոյի կողմից: Ես գերադասում եմ լուսանկարել Տրոկադերոյի դիտահրապարակից. այնտեղից Փարիզի անկրկնելի տեսարան է բացվում, եւ աշտարակն էլ վեր է հառնում ամբողջ շուքով:

Տրոկադերոյի հրապարակ հասնելու համար անմիջապես աշտարակի կողքի կամրջով անցեք Սենան եւ անընդհատ ուղիղ գնացեք, բարձրացեք շատրվանների կողքի աստիճաններով եւ կհայտնվեք Տրոկադերոյի դիտահրապարակում: Այս լուսանկարում դուք տեսնում եք աշտարակից մինչեւ դիտահրապարակ ամբողջ ճանապարհը:

Իսկ եթե որոշել եք Էյֆելյան աշտարակի ամենագեղեցիկ լուսանկարներն անել, որոնց կնախանձեն ձեր բոլոր ծանոթները, սպասեք, մինչեւ մթնի՝ նստելով Տրոկադերոյի հրապարակի ցանկացած սրճարանում. մեկ գավաթ սուրճի համար 5-10 եվրոն մի ափսոսացեք: Էյֆելյան աշտարակի գիշերային լուսավորումը առանձնակի շքեղ է դիտվում հենց Տրոկադերոյից: Միաժամանակ նաեւ հիացեք գիշերային Փարիզով:

Գիշերային լուսավորության ներքո Փարիզի տեսքը բավականաչափ վայելելուց հետո կարելի է հենց այստեղ՝ Տրոկադերոյում իջնել մետրոյի կայարան եւ ուղեւորվել այնտեղ, ուր ցանկանում եք:

Շարունակությունը՝ հաջորդիվ…


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ