ԽՈՅԵՐ
Հիանալի օր է սրտեր գերելու համար։ Դա ձեզ համար այսօր անչափ հեշտ կլինի՝ մեկ ժպիտ, մեկ սեթեւեթող հայացք, եւ ձեզ դուր եկած անձնավորությունը ձերը կլինի։
ՑԼԵՐ
Այսօր ձեզ շատ պետք կլինի մեկը, ում ուսին դուք կկարողանաք արտասվել։ Ձեր սիրելին, սակայն, այդ դերին չի համապատասխանի, քանի որ ձեր տխրության առիթը հենց նա կլինի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդն են տալիս սիրելիին տանել աղմկոտ միջոցառման եւ այնտեղ անցկացնել ժամանակը։ Դուք այնքան շատ տպավորություններ կստանաք, որոնք հետո միասին օրեր շարունակ կքննարկեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աշխատեք այսօր առավելագույնս արագ եւ ադեկվատ արձագանքել ձեր սիրելիի ամեն մի խոսքին, ժեստին կամ նշանին։ Ձեր արձագանքից է կախված ձեր հետագա բարեկեցությունը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ցանկացած հաղթանակ ձեզ դժվարությամբ կտրվի։ Աշխատեք այնպես անել, որ ցանկալի արդյունքի հասնելու համար որքան հնարավոր է քիչ էներգիա ծախսեք։ Հակառակ դեպքում՝ սիրելիի հետ հարաբերությունները ձեզ հաճույք չեն պատճառի։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեզ համար կարեւոր է ինչ-որ բան շատ ցանկանալը, ընդ որում՝ այնքան ուժգին, որ դա իրականանա։ Աշխատեք, ամեն դեպքում, իրականանցել այն։ Սա վերաբերում է նաեւ անձնական կյանքին։
ԿՇԵՌՔՆԵՐ
Եթե ցանկանում եք ազատվել արդեն ձանձրալի դարձած զուգընկերոջից, ապա այսօր ամենալավ օրն է դրա համար։ Նրբորեն ակնրակեք նրան այն մասին, որ դուք հետաքրքրված չեք նրա հետ հարաբերությունները շարունակելու մեջ։ Ինչպիսին էլ որ լինի նրա արձագանքը, աշխատեք պահպանել հանգստությունը եւ համառությունը։
ԿԱՐԻճՆԵՐ
Լավ օր է հին իրերից ազատվելու համար։ Մաքրել պետք է ոչ միայն պահարանները, այլեւ հոգու անկյունները։ Բացառված չէ, որ դրանում ծանր բեռ է թաքնված, որը վաղուց պետք է դուրս հանել։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Օրն արժե անցկացնել սիրելիի հետ զբոսնելով, ինչը երկար չի տեւի, քանի որ ոչ դուք, ոչ ձեր սիրելին դրա համար ժամանակ պարզապես չեք ունենա, փոխարենը՝ զբոսանքը անձնական խնդիրների լուծման տեսանկյունից կլինի հետաքրքիր եւ պտղաբեր:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր բաց մի թողեք ունիկալ հնարավորությունը: Ձեր հին ծանոթների եւ ընկերների շրջանում, որոնց բազում տարիներ ճանաչում եք, կգտնեք նրան, ով նախատեսված է ձեզ համար՝ ձեր երկրորդ կեսին: Կարեւոր է, սակայն, չսխալվել եւ ցանկալին իրականի տեղ չընդունել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք եւ ձեր սիրելին սեփական փորձով կիմանաք, թե ինչ բան է քաոսը: Միգուցե բնակարանում գրապահարանը վայր ընկնի կամ ջրագիծը պայթի: Ամեն դեպքում, ստուգեք խողովակները եւ հետեւեք երեխաներին, տնային կենդանիներին, որպեսզի նրանք էլ ինչ-որ բան չանեն:
ՁԿՆԵՐ
Այսօր աշխատեք ձեզ ադեկվատ պահել: Ձեր ըմբռնումն ու իմաստությունը շատ անհրաժեշտ են ձեր սիրելիին: Առանց դրանց՝ նրան իսկապես դժվար կլինի այս օրերին: Կարծես թե, դուք դարձել եք նրա հենարանը, ուրեմն՝ թող որ այդ հենարանը հուսալի լինի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին