Այծեղջյուր
Հինգերորդ տեղում Այծեղջյուրներն են: Նրանք անկեղծորեն վստահ են, որ իրենց խոսքն օրենք է: Այս պարզ կանոնը խախտողներին դժվար օրեր են սպասվում: Այծեղջյուրները նախընտրում են շփվել նրանց հետ, ում արժանի են համարում: Զարմանալի չէ, որ նրանց շրջապատը մեծ չէ, այս մոլորակի վրա այնքան էլ շատ թագավորներ ու թագուհիներ չկան: Բացի այդ, դժվար է Այծեղջյուրներին ստիպել իրենց կամքին հակառակ ինչ-որ բան անել: Լավագույն դեպքում նրանք հակիրճ «ոչ» կասեն, եւ չեն էլ մտածի բացատրել պատճառը:
Ջրհոս
Հետաքրքիր է, բայց փաստ է. չորրորդ տեղում ինտելեկտուալ Ջրհոսներն են: Նրանք խելացի են, կարողանում են հաշվարկել յուրաքանչյուր քայլն ու հասնել առաջադրած նպատակին: Երբեմն նրանց դրական հատկանիշները վերածվում են բռնարարության եւ իրենց կամքը սկսում են թելադրել ուրիշներին. «Ես դա արեցի, դու նույնպես պարտավոր ես»: Բացի այդ՝ Ջրհոսները չեն խորշում մեղքն ուրիշների վրա բարդել՝ իրենց արդարացնելու համար:
Երկվորյակ
Երրորդ տեղում անկանխատեսելի Երկվորյակներն են: Նրանք այս պահին խաղացկուն են՝ ինչպես երեխաներ, մեկ վայրկյան անց «անտարբերության դիմակ» են հագնում: Բարյացկամությունից մինչեւ սառնություն մեկ քայլ է: Նրանց հետ միշտ հարկավոր է զգոն լինել եւ հուսալիորեն պաշտպանել խոցելի տեղերը: Եթե Երկվորյակներն իմանան դրանց մասին, ինչ-որ պահի անպայման կհարվածեն:
Խոյ
Երկրորդ տեղում Խոյերն են: Նրանց տարերքը կրակն է: «Այրել կամուրջները», խզել հարաբերությունները, որոնք կառուցվել են տասնամյակներով. նրանք կարող են դա անել մեկ վայրկյանում: Խոյերն ապրում են երկու կետից բաղկացած կանոնադրությամբ: Առաջին. Խոյերը միշտ ճիշտ են: Երկրորդ. եթե Խոյը սխալվում է, տես առաջին կետը: Եթե ձեր շրջապատում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կա, համբերությամբ զինվեք եւ պատրաստ եղեք ընդունել նրա ճշմարտացիությունը:
Կարիճ
Կարիճները վարկանիշի առաջատարն են: Նրանք դաժան վերաբերմունք ունեն շրջապատի հանդեպ, սարսափելի եսասեր ու վրեժխնդիր են: Նրանք չեն կարողանում ապրել առանց խայթելու: Նրանց թույնի 80 տոկոսը շրջապատի համար է, 20 տոկոսը՝ իրենց: Նրանք չափազանց պահանջկոտ են իրենց ու շրջապատի հանդեպ: Նրանք սրբորեն հավատում են, որ իրենց համար անհնար ոչինչ չկա: Կարիճների ճանապարհին կանգնելը հավասար է ինքնասպանության:
Աղբյուրը՝ joinfo.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են