Ոտքեր
Տղամարդիկ գաղտնի սիրում են կանացի ոտքերը։ Բավական է միայն պեդիկյուր անել, իսկ եթե կոճին ավելացնեք նաեւ ոտքի շղթա, ձեզ կարող է զարմացնել ձեր տղամարդու արձագանքը։
Ձեռքեր
Ձեռքերը շատ բան կարող են պատմել իրենց տիրոջ մասին։ Դուք թաքցնու՞մ եք ձեռքերը գրպանում կամ նյարդային կրծու՞մ եք։ Նշանակում է՝ դուք անինքնավստահ եք կամ ինչ-որ բան եք թաքցնում։
Փորձե՛ք բաց ժեստեր, գրավե՛ք տղամարդկանց սեփական ձեռքերով, նրանք հենց դրան էլ սպասում են:
Մատներ
Ավելի գրավիչ, քան կնոջ ձեռքերն են, կարող են լինել միայն մատները։ Խնամված, նուրբ, անսահման քնքշություն ու նրբություն խոստացող․․․
Մեջք
Այստեղ է, որ կինը երեւում է իր նրբագեղությամբ եւ այտեղ է դրսեւորվում այն զգացմունքայնությունը, որ նա ունի, երբ նրան դիպչում է տղամարդը:
Զարմանալի չէ, որ նրանց գրավում է բաց մեջքով կանացի հանդերձանքը:
Հետույք
Մտահոգվու՞մ եք, քանի որ ունեք մեծ հետույք։ Դե, ինչ՝ միլիոնավոր տղամարդիկ խենթանում են այդպիսի կազմվածքի համար։ Նրանք սիրում են նայել եւ դիպչելով զգալ այն։ Տղամարդիկ իսկապես սիրում են կլոր կազմվածք։
Շուրթեր
Նեղ եւ փոքր շուրթեր ունե՞ք։ Պետք չէ մտահոգվել։ Դուք դեռ կարող եք գրավել ձեր շուրթերով, եթե ճիշտ օգտագործեք դրանք։ Խոսքը բառերի ուժի մասին է, որոնք կարող եք այդ շուրթերով արտաբերել։ Այսիքն՝ կախված թե ինչպես եք դրանք արտաբերում։ Եթե տղամարդը նայում է քո շուրթերին, իմացիր, որ նա չի մտածում, թե ինչ թերություններ ունի այն, այլ թե որքան է ուզում դրանք համբուրել։
Առանց դիմահարդարման դեմք
Սովորաբար կանայք իրենց անվստահ են զգում, երբ ստիպված են լինում տղամարդուն երեւալ առանց դիմահարդարման։ Սակայն, տղամարդկանց մեծամասնությունը նախընտրում է նվազագույն դիմահարդարում կամ դրա բացակայություն։
Փոքր-ինչ ավելորդ քաշ
Կանայք սովորաբար նեղվում են, երբ չեն տեղավորվում իրենց ջինսում, սակայն տղամարդկանց դուր է գալիս, երբ կնոջ որովայնը մի քիչ փափկանում է, իսկ կազմվածքը՝ կլորանում։
Կուրծք
Իրականում, տղամարդիկ աղջկան ընտրում են ոչ թե կրծքի չափսերով, այլ կախված այն բանից, թե որքան վստահ է աղջիկը ներկայացնում իրեն իր կրծքի հետ միասին, ինչպիսին էլ այն լինի։
Աղբյուրը՝ Kleo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն