Բարի սիրտ
Բարի, սիրող ու հոգատար։ Երբ նման կինը ժպտում է տղամարդուն, նա չի կարող չժպտալ ի պատասխան։ Կին, որից ջերմություն է բխում. նման կնոջ հետ տղամարդիկ կցանկանան անցկացնել իրենց ամբողջ կյանքը։
Կարեկցանք ու ըմբռնում
Տղամարդն ուզում է, որ կինը կարեկցի, աջակցի ու օգնի իրեն ։ Նրա համար դա հաջող հարաբերությունների գրավականն է։ Չէ՞ որ կյանքը լի է դժվարություններով, որոնց դուք անպայման կբախվեք, ու նա ուզում է այնպիսի կին, որը կկարողանա հաղթահարել այդ դժվարությունները իր հետ միասին՝ մեկ թիմի նման։
Հավակնություններ
Ամուսնու նպատակներին ու ծրագրերին աջակցելուց բացի կինը պետք է նաեւ իր սեփական նպատակներն ու երազանքներն ունենա։ Հավակնոտ կինը պատկերացնում է իր ապագան, նա վճռական է տրամադրված իր ծրագրերը իրականացնելու հարցում։ Նման կինը կարող է նվաճել աշխարհը։
Հետեւողականություն
Անկայունության հականիշը ։ Եթե կինն անկանխատեսելի է, դժվար է հասկանալ, թե ինչպես նա իրեն կդրսեւորի որոշակի իրավիճակում։ Տղամարդու համար նախընտրելի է կնոջ հետեւողական վարքագիծը։ Այնպես որ չարժե հարսանիքից հետո կտրուկ փոխել վարքագիծը։
Ջանքեր գործադրելու պատրաստակամություն
Ինչո՞ւ են մարում կայծերն ու ռոմանտիկան։ Որովհետեւ մարդիկ այլեւս ջանք չեն գործադրում հարաբերությունների համար։ Մինչդեռ ընդամենը մի քիչ ջանք է պետք դրանք պահպանելու համար՝ փոքր անակնկալներ, անձնական ավանդույթներ, ինտիմ զրույցներ։ Կինը, որը շարունակում է անել այդ ամենը, ցույց է տալիս, որ առաջվա պես ուզում է լինել տղամարդու կողքին։
Նույնատեսակ արժեքներ
Բարեբախտաբար կամ դժբախտաբար երկարատեւ հարաբերությունների համար շատ կարեւոր են նույնատեսակ արժեքները՝ անկախ նրանից, թե որքանով է մեզ դուր գալիս տվյալ մարդը։ Խոսքը նույնատիպ դաստիարակության, սկզբունքների, աշխարհայացքի մասին է։
Ֆիզիկական գրավչություն
Առանց դրա հարաբերությունները պարզապես չեն սկսվում։ Բայց գրավչությունը կարեւոր է նաեւ հարաբերությունների պահպանման համար։ Ու այդ հարցում յուրաքանչյուր տղամարդ իր նախապատվություններն ունի ։
Բարյացակամություն եւ անկեղծություն
Յուրաքանչյուր տղամարդու համար կարեւոր է, որ կինը լեզու գտնի իր ընկերների ու հարազատների հետ։
Հումորի զգացում
Նախ՝ կինը պարզապես պետք է հասկանա իր տղամարդու կատակները, որպեսզի նրանց հարաբերությունները հնարավոր դառնան ու ոչ ոք ոչ մեկին չզայրացնի։ Եվ հետո՝ հումորի զգացումը կօգնի հաղթահարել ընտանեկան կյանքի դժվար պահերը։
Աղբյուրը ՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը