Եղանակը, բարեբախտաբար, դեռ հաճելիորեն ուրախացնում է մեզ, հետեւաբար՝ կարելի է այցելել որեւէ հետաքրքիր միջոցառում, որը ծրագրված է այս շաբաթ մայրաքաղաքում։
Եվ այսպես, ինչո՞վ է երեւանցիներին ուրախացնելու աֆիշան այս շաբաթ։
Սկսենք նրանից, որ էթնո երաժշտությունը հիմա նորաձեւ է ամբողջ աշխարհում ու ռոք եւ էլեկտրո երաժշտության հետ դրա զանազան սինթեզներն ավանդական երգարվեստը ճանաչված ու սիրելի են դարձնում հազարավոր մարդկանց համար։ Եվ այսպես, նոյեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հայկական ժողովրդական երգերի ուսուցման բաց դաս՝ «Խազեր» երգչախմբի անդամների մասնակցությամբ։
Միջոցառումը կվարեն դիրիժոր, «Խազեր» երգչախմբի հիմնադիր, խմբավար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի խմբավար Անի Նավասարդյանը եւ «Խազեր» երգչախմբի անդամներ Մերի Սերոբյանն ու Վահե Պապյանը: Մուտքն ազատ է։
Երեքշաբթի խորհուրդ ենք տալիս նաեւ այցելել մեգատաղանդավոր Եվա Սուջյանի ու The Step խմբի համերգը Kami ակումբում։
Համերգի սկիզբը 21:30-ին։ Եվան ապշեցուցիչ վոկալ ունի ու նա, հավատացեք, ձեզ կհիացնի ոչ միայն իր հմայքով, այլեւ երգեցողությամբ։ Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ։
Նոյեմբերի 25-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում Cafesjian Classical Music Series միջոցառման շրջանակում համերգ կտան Շաքե Թադեւոսյանն ու Կարինե Հովհանիսյանը։ Ծրագրում՝ Պրոկոֆեւ․ Piano Sonata N2, Piano Sonata։ Համերգի սկիզբը՝ ժամը 20։00-ին։
Իսկ, ահա, նոյեմբերի 26-ին, ժամը 19։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ջազի ակունքներում կանգնած անվանի երաժիշտ, հանրահայտ «Չիկոն եւ ընկերները» ջազային խմբի հիմնադիր եւ ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին։
Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Հայաստանի հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ջազ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ (դիրիժոր – կոնսուլտանտ՝ Մարտին Վարդազարյան), Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Շաքարյանը, Կարեն Մամիկոնյանը, Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Արսեն Ներսիսյանը, Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Տիգրան Հարությունյանը (շեփոր), Սիմոն Դոլմազյանը, Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս), Վյաչեսլավ Բունիաթյանը, Կարեն Քոչարյանը, Արման Մնացականյանը, Հակոբ Օրդակյանը (հարվածային գործիքներ), Իլոնա Սագիեւան, Աննա Կոստանյանը, Տաթեւ Ալեքսանյանը, Քրիստինե Ալեքսանյանը, Տաթեւ Համբարձումյանը (վոկալ)։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը