Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացել է Miss Globe 2017 գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը նվաճել է 6-րդ հորիզոնականն ու վերադարձել Miss Friendship տիտղոսով: Լիլիթը մրցույթում պայքարում էր եւս 59 գեղեցկուհիների հետ, որոնցից հաղթող է ճանաչվել Վիետնամի ներկայացուցիչը: Իր մրցակիցների, մրցանակների ու որպես երգչուհի ներկայանալու մասին մոդելն առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին:
«Մրցակցությունը թեժ էր, բոլոր մասնակիցները լավ պատրաստված էին: Մասնակցության հրավերը ստացել եմ Miss Intercontinental մրցույթից անմիջապես հետո՝ «Համաշխարհայի գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից: Շատ հուզվեցի, երբ մրցույթի TOP 15 մասնակիցներին հայտարարելիս առաջինը հնչեց Armenia անունը: Մի պահ չկողմնորոշվեցի՝ Հայաստա՞ն են ասել, թե՞ Ալբանիա կամ Ռումինիա, քանի որ հնչողությամբ նույնն են: Ճիշտ է՝ մրցույթի ավարտին 60 մասնակիցների մեջ ես զբաղեցրեցի 6-րդ հորիզոնականը, սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց:
Կար եւս մեկ քվեարկություն, որը մասնակիցների միջեւ էր անցկացվել, թե ում են իրենք հավանում եւ համարում լավ ընկեր ու հաղթողին արժանի թեկնածու: Աղջիկների 98%-ի քվեարկության արդյունքում ես ստացա Miss Friendship տիտղոսը, որը գեղեցկության մրցույթներում շատ պատվավոր տիտղոս է, ինչի համար անչափ երջանիկ եմ»,-ասում է մոդելը՝ հավելելով, որ մրցույթին շատ լուրջ էր պատրաստվել` համագործակցելով դիզաներներ Նինա Սարկսյանցի, Գայանե Մարտիրոսյանի եւ Լիլիթ Մելիքյանի հետ.
«Նինա Սարկսյանցը երեկոյան զգեստիս հեղինակն է. այն կարվել է Միլանում, իսկ աքսեսուարները պատրաստել է Գայանեն: Ի դեպ, զգեստի հետ կապված եւս մի կարեւոր հանգամանք կա: Ես եւ դիզայներ Նինա Սարկսյանցը որոշել ենք այն տրամադրել «Բարի մամա» կազմակերպությանը, որի շրջանակներում տեղի կունենա աճուրդ, իսկ ողջ հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երախաների բուժմանը: Հուսով եմ՝ այս գեղեցիկ զգեստն իր գեղեցիկ նպատակին կծառայի: Իսկ տարազիս հեղինակը Լիլիթն է»:
Այս տարվա մրցույթի «Տաղանդ» փուլում Լիլիթը ոչ թե նկարել է, այլ երգել, ինչի շնորհիվ եւս մեկ անակնկալի է արժանացել.
«Մրցույթի ավարտից հետո Տիրանայի լուսանկարչական դպրոցի տնօրեն Աուրեյլիո Լուլոյի կողմից մրցանակ ստացա տեսահոլովակի տեսքով: Արդեն մեկ տարի է՝ զբաղվում եմ դասական վոկալով: Դրա մասին ոչ-ոք չգիտեր: Դա իմ գաղտնի զբաղմունքն էր՝ հոբբին: Առավել մեծ նպատակներ ունեմ այժմ այդ ուղղությամբ: Իսկ մրցույթին կատարել էի «Սարերի հովին մեռնեմ» երգը: Տեսահոովակը նկարահանել ենք այլ երգի հիման վրա, որի մասին դեռեւս չեմ կարող խոսել, բայց նշեմ, որ այն կհեռարձակվի իտալական, գերմանական եւ ալբանական հեռուստաալիքներով: Տվյալ պահին աշխատում ենք տեսահոլովակի վրա: Ի դեպ, կերպարիս շուրջ աշխատել են նաեւ համաշխարհային հայտնի բրենդներ, որոնք մրցույթի ողջ ընթացքում հետեւում էին իմ գործունեությանը: Փաստորեն, այսուհետ ինձ կտեսնեք ոչ միայն մոդելինգի, այլեւ երգի ասպարեզում: Բայց իմ այդ գործունեությունը կծավալեմ Հայաստանից դուրս՝ փորձելով մեր երգը ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում: Նաեւ նշեմ, որ այս տեսահոլովակի նկարահանման թիմը մտադիր է գալ Հայաստան՝ հաջորդ տեսահոլովակս Արարատի ֆոնին նկարահանելու համար»,-հպարտությամբ նշեց մոդելը՝ հավելելով, որ մի շարք գովազդներում նկարահանվելու հրավերներ է ստացել, ինչպես նաեւ մանակցել է տարբեր հեռուստաշոուների, որոնց ընթացքում պատմել է նաեւ Հայաստանի եւ հայկական գեղեցկության մասին: Ինչ վերաբերում է մրցույթի հաղթողին եւ իր ֆավորիտներին՝ Լիլիթը նշեց.
«Վիետնամի հաղթանակը շատ անսպասելի էր, քանի որ կային հստակ ֆավորիտներ: Իմ ֆավորիտն, օրինակ, Բրազիլիայի ներկայացուցիչն էր, սակայն նա նույնիսկ չանցավ թոփերի մեջ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը