Ես ավելի ուժեղ եմ, քան կարծում էի
Երբ դու հեռացար, ես կարծում էի, թե փշուր փշուր կլինեմ։ Բայց հետո ես հասկացա, որ դու երբեք չես կոտրել ինձ, այլ ընդամենը քերծել ես իմ հոգու մակերեսը։ Քանի որ ես այնքան փխրուն չեմ, որքան այն ժամանակ, երբ դու հեռացար։ Իրականում ես երբեք էլ փխրուն չեմ եղել, այդ դու էիր ինձ այդպիսին կարծում։ Քո թողած սպիներն իհարկե կերեւան, բայց ես դրանց նայում եմ առանց ցավի։
Իմ երջանկությունը չպետք է որեւէ մեկից կախված լինի
Երբ դու հեռացար՝ ես զգացի, թե ինչպես է իմ երջանկությունը հեռանում քեզ հետ միասին։ Հիմա ես գիտեմ, որ ես եմ վերահսկում, թե ուր է այն գնում ու ում հետ, այլ ոչ թե դու , կամ մեկ ուրիշը։ Դու կարող ես ինձ երջանկացնել, երբ ես քեզ հետ եմ, բայց երբ դու հեռանում ես ինձնից, ես պետք է ինքս երջանիկ լինեմ։
Երբեմն դու սիրում ես քո պատկերացումը ինչ-որ մեկի մասին, այլ ոչ թե այդ մեկին
Երբեմն քո ստեղծած կերպարը չի համընկնում նրան, թե ով է նա իրականում։ Ես տեսել եմ նրան, ում ուզում էի տեսնել, այլ ոչ թե քո իսկական կերպարը։ Ես տեսնում էի, թե ինչքան ուժեղ էի ուզում, որ դու լինես իմ կյանքում, բայց ես չէի տեսնում, որ դու ինքդ ամենեւին չես ուզում դա։
Ես հավատում եմ սիրուն
Ես կսիրեմ ապագայում։ Ու կլինեմ սիրված։ Համարձակություն է պետք որեւէ մեկին քո բոլոր զգացմունքները վստահելու համար, իսկ երբ դրանք չեն գնահատում, դու սկսում ես բնազդաբար ինքդ քեզ մեղադրել ։ Բայց դու հեռացել ես ինձնից, քանի որ ինքդ ես այդպես որոշել, այլ ոչ թե որովհետեւ սերն այդքան դաժան է ։ Ես չեմ մեղադրում սիրուն, դրա համար էլ ես գնում եմ առաջ՝ նրան ընդառաջ։
Պետք է բաց լինել
Շփումն ասես ցավի հակաթույն լինի։ Անկեղծությունը չի սպանում, բայց այն ոչ միշտ է ուրախալի։ Եթե դու ասելու բան ունես, ես ուզում եմ լսել ճշմարտությունը։ Ու եթե մեզնից որեւէ մեկը ցանկանա հեռանալ, ապա մենք հաստատ կիմանանք, թե ինչու։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)