«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հինգ բան, որոնք ես հասկացա, երբ դու հեռացար ինձնից

23:10, 19 դեկտեմբերի

 Ես ավելի ուժեղ եմ, քան կարծում էի

Երբ դու հեռացար, ես կարծում էի, թե փշուր փշուր կլինեմ։ Բայց հետո ես հասկացա, որ դու երբեք չես կոտրել ինձ, այլ ընդամենը քերծել ես իմ հոգու մակերեսը։ Քանի որ ես այնքան փխրուն չեմ, որքան այն ժամանակ, երբ դու հեռացար։ Իրականում ես երբեք էլ փխրուն չեմ եղել, այդ դու էիր ինձ այդպիսին կարծում։ Քո թողած սպիներն  իհարկե կերեւան, բայց ես դրանց նայում եմ առանց ցավի։

Իմ երջանկությունը չպետք է որեւէ մեկից կախված լինի

Երբ դու հեռացար՝ ես զգացի, թե ինչպես է իմ երջանկությունը հեռանում քեզ հետ միասին։ Հիմա ես գիտեմ, որ ես եմ վերահսկում, թե ուր է այն գնում ու ում հետ, այլ ոչ թե դու , կամ մեկ ուրիշը։ Դու կարող ես ինձ երջանկացնել, երբ ես քեզ հետ եմ, բայց երբ դու հեռանում ես ինձնից, ես պետք է ինքս երջանիկ լինեմ։

Երբեմն դու սիրում ես քո պատկերացումը ինչ-որ մեկի մասին, այլ ոչ թե այդ մեկին

Երբեմն քո ստեղծած կերպարը չի համընկնում նրան, թե ով է նա իրականում։ Ես տեսել եմ նրան, ում ուզում էի տեսնել, այլ ոչ թե քո իսկական կերպարը։ Ես տեսնում էի, թե ինչքան ուժեղ էի ուզում, որ դու լինես իմ կյանքում, բայց ես չէի տեսնում, որ դու ինքդ ամենեւին չես ուզում դա։

Ես հավատում եմ սիրուն

Ես կսիրեմ ապագայում։ Ու կլինեմ սիրված։ Համարձակություն է պետք որեւէ մեկին քո բոլոր զգացմունքները վստահելու համար, իսկ երբ դրանք չեն գնահատում, դու սկսում ես բնազդաբար   ինքդ քեզ մեղադրել ։ Բայց դու հեռացել ես ինձնից, քանի որ ինքդ ես այդպես որոշել, այլ ոչ թե որովհետեւ սերն այդքան դաժան է ։ Ես չեմ մեղադրում սիրուն, դրա համար էլ ես գնում եմ առաջ՝ նրան ընդառաջ։

Պետք է բաց լինել

Շփումն ասես ցավի հակաթույն լինի։ Անկեղծությունը չի սպանում, բայց այն ոչ միշտ է ուրախալի։ Եթե դու ասելու բան ունես, ես ուզում եմ լսել ճշմարտությունը։ Ու եթե մեզնից որեւէ մեկը ցանկանա հեռանալ, ապա մենք հաստատ կիմանանք, թե ինչու։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել