Շատերի մոտ Երեւանն առաջին հերթին ասոցացվում է բազմաթիվ սրճարանների եւ ռեստորանների, ինչպես նաեւ աստղազարդ երկնքի տակ զբոսանքների հետ։ Բայց մենք որոշել ենք ձեզ հիշեցնել նաեւ հոգեւոր սննդի մասին եւ կազմել ենք մայրաքաղաքի լավագույն թանգարանների հնգյակը, որոնք պետք է այցելի ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր երեւանցի, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերը։
Սերգեյ Փարաջանովի թանգարան
Նրանք, ովքեր հետաքրքրվում են մեծն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքով եւ ստեղծագործունեությամբ, ուղղակի պարտավոր են այցելել այդ արտասովոր հանճարի թանգարանը։ Թեպետ ինքը՝ Փարաջանովը, երբեք Երեւանում չի ապրել, սակայն այդ տանը ներկայացված են նրա անձնական իրերը՝ կահույք, նկարներ, կոլաժներ, տիկնիկներ, նամակներ։ Բուն թանգարանի շենքը հիշեցնում է Կուրի ափին գտնվող թիֆլիսյան տները։
Ձորագյուղի փողոց 15/16
Մարտիրոս Սարյանի տուն–թանգարան
Եթե Փարաջանովի անունը անխախտելիորեն կապված է Թբիլիսիի հետ, ապա Երեւանի պատմությունը սերտորեն կապված է գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի հետ։ Արհեստանոցում, որը հիմա թանգարան է դարձել, ներկայացված է 247 առարկաներից կազմված էքսպոզիցիա, այդ թվում՝ հենց վարպետի աշխատանքները, անձնական իրերը, կահույքը, սպասքը եւ այլն։ Մշտական էքսպոզիցիան տեղակայված է թանգարանի երեք հարկերում, բոլոր նկարները շարված են ժամանակագրական հերթականությամբ։ Սա երեւի թե Երեւանի ամենագեղեցիկ թանգարաններից մեկն է, որը փոխանցում է Սարյանի վրձնի էներգետիկան։
Սարյան փողոց, տուն № 3
Հովհաննես Թումանյանի տուն–թանգարան
Ամենայն հայոց բանաստեղծի անունն անխախտելիորեն կապված է Հայաստանի հետ, եւ չնայած այն հանգամանքին, որ նա երբեք չի ապրել Երեւանում, քաղաքում հայտնվել է Հովհաննես Թումանյանի թանգարան։ Թանգարանում վերստեղծել են Թբիլիսիի նրա տան կահավորումն ու ինտերիերը՝ ճաշասենյակը, հյուրասենյակը, գրողի աշխատասենյակը, որտեղ նա ստեղծագործում էր։ Կարելի է նաեւ ծանոթանալ գրողի գրադարանին, որում մոտ 8000 գիրք կա։ Տուն–թանգարանում հաճախ կազմակերպում են ստեղծագործական երեկոներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ եւ գրական երեկոներ։
Մոսկովյան 40
Գաֆեսճյան արվեստի կենտրոն
Անսովոր թանգարանը գտնվում է Երեւանի հենց սրտում՝ Կասկադում։ Թանգարանը ստեղծվել է ամերիկահայ գործարար եւ կոլեկցիոներ Ջերարդ Լեւոն Գաֆեսճյանի շնորհիվ։ Կենտրոնում ներկայացված են ժամանակակից արվեստի յուրօրինակ ստեղծագործություններ։ Ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը Գաֆեսճյանի անձնական հավաքածուից են։ Այստեղ կարելի է տեսնել այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ֆեռնանդո Բոտերոն, Արշիլ Գորկին, Ջենիֆեր Բարթլեթը, Լինն Չեդվիքը, Բարրի Ֆլանագանը, Ժաումե Պլենսան եւ Ֆրանսուա–Խավիե Լալանը։ Թանգարանում հավաքված են արվեստի ավելի քան 5000 ստեղծագործություն։ Կենտրոնում է գտնվում նաեւ ապակիների՝ աշխարհի ամենամեծ հավաքածուն։
Թամանյան 10
Երեխաների գեղագիտական դաստիարակության կենտրոն
Այս թանգարանն այն քիչ անսովոր մշակութային կենտրոններից է աշխարհում, որտեղ հավաքված են մանկական հարուստ երեւակայության գլուխգործոցները։ Թանգարանում ներկայացված են նկարներ, ապլիկացիաներ, դիմակներ, տիկնիկներ, գոբելեններ, որոնց հեղինակները 5-15 տարեկան երեխաներ են աշխարհի տարբեր ծայրերից։ Սա Երեւանի ամենաերիտասարդ ստեղծագործական պատկերասրահն է, որը նպաստում է երեխաների եւ պատանիների շրջանում գեղագիտական ճաշակի զարգացմանը։
Աբովյան 13
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ