«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանյան 5 թանգարան, որոնք անպայման պետք է այցելել

12:06, 1 դեկտեմբերի

Շատերի մոտ Երեւանն առաջին հերթին ասոցացվում է բազմաթիվ սրճարանների եւ ռեստորանների, ինչպես նաեւ աստղազարդ երկնքի տակ զբոսանքների հետ։ Բայց մենք որոշել ենք ձեզ հիշեցնել նաեւ հոգեւոր սննդի մասին եւ կազմել ենք մայրաքաղաքի լավագույն թանգարանների հնգյակը, որոնք պետք է այցելի ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր երեւանցի, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերը։

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Նրանք, ովքեր հետաքրքրվում են մեծն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքով եւ ստեղծագործունեությամբ, ուղղակի պարտավոր են այցելել այդ արտասովոր հանճարի թանգարանը։ Թեպետ ինքը՝ Փարաջանովը, երբեք Երեւանում չի ապրել, սակայն այդ տանը ներկայացված են նրա անձնական իրերը՝ կահույք, նկարներ, կոլաժներ, տիկնիկներ, նամակներ։ Բուն թանգարանի շենքը հիշեցնում է Կուրի ափին գտնվող թիֆլիսյան տները։

Ձորագյուղի փողոց 15/16

Մարտիրոս Սարյանի տուն–թանգարան

Եթե Փարաջանովի անունը անխախտելիորեն կապված է Թբիլիսիի հետ, ապա Երեւանի պատմությունը սերտորեն կապված է գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի հետ։ Արհեստանոցում, որը հիմա թանգարան է դարձել, ներկայացված է 247 առարկաներից կազմված էքսպոզիցիա, այդ թվում՝ հենց վարպետի աշխատանքները, անձնական իրերը, կահույքը, սպասքը եւ այլն։ Մշտական էքսպոզիցիան տեղակայված է թանգարանի երեք հարկերում, բոլոր նկարները շարված են ժամանակագրական հերթականությամբ։ Սա երեւի թե Երեւանի ամենագեղեցիկ թանգարաններից մեկն է, որը փոխանցում է Սարյանի վրձնի էներգետիկան։

Սարյան փողոց, տուն № 3

Հովհաննես Թումանյանի տուն–թանգարան

Ամենայն հայոց բանաստեղծի անունն անխախտելիորեն կապված է Հայաստանի  հետ, եւ չնայած այն հանգամանքին, որ նա երբեք չի ապրել Երեւանում, քաղաքում հայտնվել է Հովհաննես Թումանյանի թանգարան։ Թանգարանում վերստեղծել են Թբիլիսիի նրա տան կահավորումն ու ինտերիերը՝ ճաշասենյակը, հյուրասենյակը, գրողի աշխատասենյակը, որտեղ նա ստեղծագործում էր։ Կարելի է նաեւ ծանոթանալ գրողի գրադարանին, որում մոտ 8000 գիրք կա։ Տուն–թանգարանում հաճախ կազմակերպում են ստեղծագործական երեկոներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ եւ գրական երեկոներ։

Մոսկովյան 40

Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Անսովոր թանգարանը գտնվում է Երեւանի հենց սրտում՝ Կասկադում։ Թանգարանը ստեղծվել է ամերիկահայ գործարար եւ կոլեկցիոներ Ջերարդ Լեւոն Գաֆեսճյանի շնորհիվ։ Կենտրոնում ներկայացված են ժամանակակից արվեստի յուրօրինակ ստեղծագործություններ։ Ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը Գաֆեսճյանի անձնական հավաքածուից են։ Այստեղ կարելի է տեսնել այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ֆեռնանդո Բոտերոն, Արշիլ Գորկին, Ջենիֆեր Բարթլեթը, Լինն Չեդվիքը, Բարրի Ֆլանագանը, Ժաումե Պլենսան եւ Ֆրանսուա–Խավիե Լալանը։ Թանգարանում հավաքված են արվեստի ավելի քան 5000 ստեղծագործություն։ Կենտրոնում է գտնվում նաեւ ապակիների՝ աշխարհի ամենամեծ հավաքածուն։

Թամանյան 10

Երեխաների գեղագիտական դաստիարակության կենտրոն

Այս թանգարանն այն քիչ անսովոր մշակութային կենտրոններից է աշխարհում, որտեղ հավաքված են մանկական հարուստ երեւակայության գլուխգործոցները։ Թանգարանում ներկայացված են նկարներ, ապլիկացիաներ, դիմակներ, տիկնիկներ, գոբելեններ, որոնց հեղինակները 5-15 տարեկան երեխաներ են աշխարհի տարբեր ծայրերից։ Սա Երեւանի ամենաերիտասարդ ստեղծագործական պատկերասրահն է, որը նպաստում է երեխաների եւ պատանիների շրջանում գեղագիտական ճաշակի զարգացմանը։

Աբովյան 13

Մարգարիտա Ավագյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել