Եթե դուք հայտնվել են Պետերբուրգում ու ուզում եք այնտեղ հայրենակիցների հանդիպել, համտեսել հայկական խորտիկներ կամ էլ հայկական արտադրանք գնել, ապա NEWS.am STYLE-ը Ձեզ կհուշի, ուր կարելի է գնալ, որտեղ զբոսնել Նեւայի վրա գտնվող անկրկնելի քաղաքի փողոցներում։
Սուրբ Եկատերինայի եկեղեցի
Եթե Պիտերում Ձեզ հանկարծ սկսել է տանջել կարոտախտը՝ պարտադիր այցելեք հայկական եկեղեցի, որը գտնվում է Նեւայի պողոտայի վրա՝ քաղաքի կենտրոնում։ Եկեղեցին Եկատերինայի անունով է, քանի որ հենց նրա հովանավորությամբ է կառուցվել։ Եկեղեցին հայկական մշակույթի կենտրոնն է, դրան կից գործում են կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կազմակերպություններ, անցկացվում են հայ նկարիչների ցուցահանդեսներ, հանդիպումներ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Եկեղեցու բակում կա հյուրանոց ու խանութ՝ հայկական արտադրանքով։
Հասցեն՝ Նեւայի պողոտա, 40-42

Սուրբ Հարության եկեղեցի
Պետերբուրգում երկրորդ հայկական եկեղեցին Վասիլիեւի կղզու վրա է գտնվում՝ Սմոլենսկի հայկական գերեզմանոցի տարածքում։ Եկեղեցին նույնպես կարեւոր դեր է կատարում հայկական սփյուռքի կյանքում։ Կողքին գտնվում է եկեղեցական տուն, որի առաջնամասը զարդարված է հայկական ճարտարապետության մոտիվների նախշերով։ Այստեղ կա նաեւ խանութ սրճարան, որտեղից կարելի է ձեռք բերել լավաշ, հայկական պանիր, գինի, թեյ ու լահմաջո։

Ռեստորան «Էրիվան»
Սանկտ Պետերբուրգում Հայկական խոհանոցի ամենապոպուլյար ռեստորաններից մեկը գտնվում է Ֆոնտանկա գետի ափին, Լոմոնոսովի պուրակից ոչ հեռու։ Ճաշացանկում ավանդական հայկական կերակրատեսակներ են ու ռեստորանի շեֆ խոհարար Արմեն Փինաչյանի հեղինակային կերակրատեսակները։ Այստեղ վաճառում են նաեւ «Նապոլեոն» նուրբ ու սարսափելի համեղ աղանդերը, որն անպայման արժե համտեսել։ Հինգշաբթիից շաբաթ հաստատությունում հայկական երաժշտություն է հնչում ու դուդուկ։
Հասցե՝ Ֆոնտանկայի գետափնյա փողոց, 51


Ռեստորան «Դոլմա»
Եթե քաղցած եք ու այդ պահին գտնվում եք Իսահակի եկեղեցու մոտ, ապա անպայման այցելեք այս ռեստորան։ Այստեղ կարելի է նստել հարմար միջավայրում, համտեսել հայկական ու վարցական կերակրատեսակներ, համեղ ընպելիքներ՝ դուք հաստատ այստեղից քաղցած չեք հեռանա։ Ռեստորանում աշխատում են հայեր, այնպես որ լեզվական խոչընդոտ այստեղ դուք չեք ունենա։ Պատերը զարդարված են հայկական ընտանիքների հին լուսանկարներով, ու դրանցից մեկի վրա պատկերված են Քիմ Քարդաշյանի նախատատն ու նախապապը։
Հասցեն՝ Պոչտամտսկայա փողոց, 1


Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում21:39, 29 հոկտեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ․ Հելոուինի ուղեցույց՝ Հայաստանի ամենաառեղծվածային վայրերով20:44, 29 հոկտեմբերի
72-ամյա ամերիկուհին թոշակն ապահովելու անսովոր միջոց է գտել․ նա ամուսնու հետ մեծահասակների համար նախատեսված բովանդակություն է նկարահանում19:32, 29 հոկտեմբերի
Քեթի Փերիի նախկին ամուսին Ռասել Բրենդը խոստովանել է, որ սեքսով զբաղվելու նպատակով օգտագործել է իր հայտնիությունը16:36, 29 հոկտեմբերի
Սիդնի Սուինին «Տանը մենակ» մուլտֆիլմի մեծահասակների համար նախատեսված տարբերակ է ներառել Syrn-ի նոր ներքնազգեստի գովազդային արշավում15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը