NEWS.am STYLE-ը շարունակում է հրապարակումները ուժեղ հայուհիների մասին խորագրի ներքո, որոնք իրենց գործի հաջողակ պրոֆեսիոնալներ են դարձել: Մեր խորագրի այսօրվա հյուրն է «Հայկական բրենդեր» նախագծի ղեկավար, նորաձեւության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, ում անունը հայտնի է Հայաստանի fashion ինդուստրիայում: Մարիաննան մեզ հետ զրույցում հայտնեց, թե ինչու է տղամարդկանց հետ աշխատելն ավելի հեշտ, եւ ներկայացրեց իր մասին տարածվող ասեկոսեները:
Մարիաննա, նման պատանի տարիքում՝ ընդամենը 26 տարեկանում, ինչպե՞ս դարձար Հայաստանում առաջին «Հայկական բրենդեր» նախագծի ղեկավարը:
Մինչեւ նախագծի ղեկավար դառնալը, ես 20 տարեկանից լրագրող եմ աշխատել տարբեր պարբերականներում, այնուհետեւ կարիերայի իմ ճանապարհը շարունակվեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամում՝ որպես մամուլի քարտուղար: Հիմնական աշխատանքին զուգահեռ՝ ես նաեւ վարել եմ իմ նորաձեւության բլոգը, որն ակտիվորեն առաջ էր ընթանում: Ընդմիջմանը, մինչ բոլորը հանգստանում էին, ես ֆոտոշարքերի էի վազում, հարցազրույցներ էի վերցնում հայ դիզայներներից, նոր ծանոթություններ էի հաստատում: Եվ, ահա, երբ «Տաշիր» ընկերության առջեւ հարց բարձրացավ, թե ով է զբաղվելու «Հայկական բրենդեր» նախագծի կազմակերպմամբ եւ ղեկավարմամբ, այդ պաշտոնն ինձ վստահվեց: Ես այս պաշտոնին հասել եմ իմ համառ եւ ամենօրյա աշխատանքով, ինչպես նաեւ նորաձեւության աշխարհի հանդեպ սիրո շնորհիվ:
Ինչպես հասկացա, քո նախկին կոլեկտիվը հիմնականում կազմված էր տղամարդկանցից, իսկ հիմա ստիպված ես կանանց հետ ավելի շատ շփվել: Այնուամենայնիվ, ո՞ւմ հետ է ավելի դժվար աշխատել՝ տղամարդկա՞նց, թե՞ կանանց, որտե՞ղ են ավելի շատ բամբասում:
Ես պսակազերծում են այն կարծրատիպը, որ կանայք ավելի շատ են բամբասում, որովհետեւ բոլորն են բամբասում, տղամարդիկ՝ նույնպես: Սակայն պետք է խոստովանեմ, որ տղամարդկանց հետ աշխատելն ավելի հեշտ է. նրանք պակաս էմոցիոնալ են, ավելի սթափ են դատում եւ որոշումներ ընդունելիս ավելի ռացիոնալ են: Նրանց հետ հաճելի է աշխատել, որովհետեւ տղամարդկանցից սովորելու բան կա:
Քո կարծիքով հայ տղամարդիկ գեղեցիկ երիտասարդ աղջկան ընկալո՞ւմ են որպես բիզնես գործընկեր:
Շատերը կարծում են, որ եթե երկարաոտ, մշտապես ժպտադեմ շիկահեր ես, ուրեմն հիմար ես: Հայաստանում անչափ դժվար է տղամարդուն տրամադրել նրան, որ դու քո գործի պրոֆեսիոնալ գիտակն ես, ում կարծիքը կարելի է հաշվի առնել: Առաջին իսկ հանդիպմանը ես փորձում եմ գործնական եւ լուրջ մարդու տպավորություն թողնել, մշտապես հետեւում եմ դրես կոդին, սուբորդինացիային: Իսկ ընդհանրապես, մարդկանց հարցում իմ բախտը մշտապես բերել է, որոնց հետ աշխատել եմ եւ աշխատում եմ, նրանք ինձ որպես բիզնես գործընկեր, աշխատանքային գործընկեր եւ պարզապես մարդ գնահատում են:
Որո՞նք են ամենաանհեթեթ լուրերը, որ քո մասին լսել ես:
Տարբեր լուրեր են պտտվում՝ ընդհուպ հզոր հովանավորներ, հարուստ ամուսին ունենալու, ամեն ամիս Դուբայ գնումների ուղեւորվելու մասին... Չնայած այնտեղ անգամ չեմ եղել: Այսօր ցանկացած գեղեցիկ, հաջողակ, ոճային աղջիկ բամբասանքների եւ դատափետելու օբյեկտ է: Եվ այն կյանքը, որը մենք համացանցում ներկայացնում ենք, շատերին զայրացնում է: Իսկ մարդկանց դուր է գալիս մոգոնելը, երեւակայելը եւ բացահայտ սուտը որպես զուտ ճշմարտություն մատուցելը:
Դու մշտապես ֆոտոշարքերի, նկարահանումների ես մասնակցում, ներկա ես բոլոր երեկույթներին եւ միջոցառումներին: Ամուսինդ ինչպե՞ս է արձագանքում նման կենսակերպին:
Ամուսինս անչափ խանդոտ է: Սկսել ենք հանդիպել, երբ ես ընդամենը 16 տարեկան էի, եւ նա ինքն էլ չէր սպասում, որ ինձնից այսպիսի «պտուղ» կստացվի… Բայց, միեւնույն ժամանակ, ամուսինս՝ Տիգրանը, միակ մարդն է, որն ինձ աջակցում է բոլոր նոր նախաձեռնություններում: Մենք այն սակավաթիվ զույգերից ենք, որոնք բոլոր դժվարությունները միասին են հաղթահարում: Մենք օրական 10 անգամ վիճում ենք, բայց 11-րդին անպայման հաշտվում ենք։
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ