Բարություն
Սկզբում բոլորս բարի ու համակրելի ենք, բայց կարեւոր է բարի լինել ոչ միայն միմյանց, այլեւ վաճառողների, մատուցողների, անցորդների նկատմամբ։ Տղամարդն ուշադրություն է դարձնում, թե ինչպես է կինը խոսում ու արտահայտվում իր նախկին զուգընկերների, գործընկերների ու անծանոթների մասին։
Խելք
Ինչ-որ սեքսուալ բան կա այն կնոջ մեջ, որը կիրթ է, սրամիտ ու կարող է խոսել ցանկացած թեմայով։ Դա ամենեւին էլ չի նշանակում, որ նա պետք է մի քանի բարձրագույն կրթություն ունենա, դա նշանակում է հնարամտություն, հումորի զգացում, իմաստություն։ Կին, որը կարող է խորիմաստ հարցեր տալ ու դատել Տիեզերքի մասին, աստղերի տակ պառկած։
Բաց մտածողություն
Ոչ մեկին դուր չի գալիս, երբ նրան ասում են, որ նա իրավացի չէ։ Ոչ ոք չի ուզում, որ իր սխալն ուղղեն։ Տղամարդը ուզում է այնպիսի կին, որը նրան չի դատապարտի, որը բաց է նոր մտածողության ու տեսակետների համար։ Սիրում է ճամփորդել, հանդիպել նոր մարդկանց, իմանալ որեւէ նոր բան, ընդլայնել իր հորիզոնները։
Նա ճանաչում է ինքն իրեն
Այն, որ նա բաց մտածողություն ունի, չի նշանակում, որ նա միամիտ է։ Նա ճանաչում է ինքն իրեն, վստահում է իր ներքին ձայնին, գիտի, թե ինչ է ուզում, ինչ՝ ոչ։ Նա չի փորձում ձեւանալ ու կեղծել։
Նա կարողանում է ինքնաարտահայտվել
Նա իր մտքերն ու զգացմունքներն է արտահայտում, ասում, թե ինչ է մտածում։ Պարտադիր չէ, որ նա չափից շատախոս լինի։ Նա կարող է լինել համեստ ու հանդարտ, բայց գիտի, ինչպես արտահայտել իրեն՝ մարմնի լեզուն, նկարչություն, պոեզիա, պարեր։
Պարզություն
Տղամարդիկ գնահատում են հավակնությունները ու մեծ երազանքները, բայց նրանք ուզում են մի կին, որը գնահատում է կյանքը՝ մանրուքներով հանդերձ, որը գիտի, որ կյանքում ամենակարեւորը ընտանիքն է, ընկերությունը, սերը , մտերմությունը։ Նա ազնիվ է ու գործնական, նա չի վազում հարստության ու կարագավիճակի ետեւից, ուզում է ապրել այստեղ ու հիմա։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը