Իզուր չէ, որ NEWS. am STYLE-ի խմբագիրը խելագարվում է Լինչի ֆիլմերի համար։

Դեւիդ Լինչի «Թվին Փիքս» սերիալի երրորդ եթերաշրջանը (ցնցող սաունդթրեքով) ճանաչվել է տարվա լավագույն սերիալը՝ Vulture ամսագրի վարկածով։
Նոր եթերաշրջանի 18 սերիաներն ավարտվել են նոր հանելուկներով եւ նորից հասկանալի է դարձել, որ հասկանալի չէ, թե ինչ է տեղի ունեցել Լորա Փալմերի հետ Թվին Փիքսում։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Լքվածները» սերիալը, որը պատմում է
Մեյփլթոն քաղաքի արվարձանի համայնքի մասին, որտեղից անսպասելիորեն անհետացել է ավելի քան 100 մլն․ մարդ։
NEWS. am STYLE-ի խմբագրության կողմից սիրված The Young Pope («Երիտասարդ պապը») սերիալը՝ գեղեցկադեմ Ջուդ Լոուի մասնակցությամբ,
յոթերորդ տեղում է հայտնվել, չնայած մեր կարծիքով այն արժանի էր գոնե երկրորդ տեղին)))
Իսկ դրանից առաջ՝ եռյակի վերջին տեղում ամերիկյան «Ամեն ինչ բարելավվում է» սերիալն է։
Փամելա Ադլոնի ստեղծած տրագիկոմեդիան պատմում է միայնակ մայր Սեմի մասին։
Չորրորդը The Get Down սերիալն է ՝ 70-ականների վերջին դեռահասների կյանքի մասին։
Հինգերորդ հորիզոնականում «ԲոՋեք ձին» անիմացիոն նախագծի չորրորդ եթերաշրջանն է, որը պատմում է անտրոպոմորֆային ձիու արկածների մասին,
որը ժամանակին եղել է շոու բիզնեսի աստղ։
Լավագույն սերիալների վարկանիշում են հայտնվել նաեւ «Ջեք սամուրայը» մուլտսերիալի
հինգերորդ եթերաշրջանը, անցած տարվա «Ոսկե գլոբուսի» դափնեկիր «Խենթնախորդը» սերիալը, «Երկուսը» սերիալը ու «Կարմայքլի շոու» սիթքոմը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ