Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ Հայաստանում նորաձեւություն կա, սակայն չկա այն կայացած ինդուստրան, որը կանոնակարգում է ե՛ւ հագուստի ստեղծումը, ե՛ւ ապրանքանիշների առաջխաղացումը։ NEWS.am STYLE-ը քննարկել է այդ բիզնեսի խնդիրները էստոնացի ֆեշն բլոգեր ու հայ ոճաբանների հագուստի ինտերնետային խանութի հիմնադիր Լուսինե Այանյանի հետ։
Լուսինե, Ձեր կարծիքով, ի՞նչն է պակասում Հայաստանում նորաձեւության ինդուստրիայի գրագետ զարգացման համար։
Միանշանակ՝ կրթությունը։ Նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանում շատերն անհավանական տաղանդներ ու կարելու ունակություն ունեն, բայց ընդհանուր ինսդուստրիայի համար գիտելիքների մակարդակն անբավարար է։ Այսօրվա դրությամբ՝ նորաձեւության մեջ հաջողության հասնելու համար պետք է պատկերացում ունենալ առեւտրի, մարքեթինգի գործոնների, ոճաբանական առանձնահատկությունների, ինդուստրիայի ընդհանուր միտոմների մասին (նյութի մշակում, էկո կտորներ, նանոտեխնոլոգիաներ եւ այլն)։
Ձեզ չի՞ թվում, որ «նորաձեւության լճացման» կարեւորագույն գործոններից մեկն այն է, որ որոշ հայ ոճաբաններ սկսնակներ են, որոնք չունեն տարրական կրթություն, գիտելիքներ, կանոնների իմացություն ու նրանցից մի քանիսն էլ ՝ նաեւ ճաշակ։
Անկասկած։ Որեւէ թրենդ ստեղծելու համար պետք է նախ իմանալ այն, ինչ մինչ այդ է ստեղծված եղել։ Դա նշանակում է ուսումնասիրել պատմությունը, հետաքրքրվել արդի թեմաներով եւ այլն։ Հիմա օրինակ դիտարկվում է միտում պոդիում վերադարձնել ռետրո ոճը կամ էլ որեւէ անցած դարաշրջան։ Սա ոչ թե նմանակում է, այլ հենց թեմատիկայի ժամանակակից մեկնաբանություն, որը կարող է ոգեշնչել ոճաբանին կամ էլ հավաքածուի հեղինակին։
Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել թեման ու մտածել, թե ինչպես կարելի է այն յուրահատուկ ձեւով մատուցել սպառողին՝ նրան գոհացնելու ու սեփական ոճին չդավաճանելու համար։ Դրա համար կարեւոր է, որ դիզայների կոչումն անպայման ամրակցված լինի գոնե բազային գիտելիքներով։
Դիզայներներին կցանկանայի խորհուրդ տալ, որ հավաքածուի պատրաստումից բացի նախապես մտածեին նաեւ այնպիսի կարեւոր բաների մասին, ինչպիսիք են լուքբուքը ու իրերի թողարկման ծավալը։ Հաճախ իմ նախագծի շրջանակում ես նկատում եմ , որ նրանք մինչեւ վերջ չեն մտածել իրենց ապրանքների նկարագրության մասին ու թե ինչ քանակությամբ են նրանք պատրաստ թողարկել այս կամ այն հագուստը։ Պոտենցիալ գործընկերներին նման մոտեցումը նույնպես կարող է սիրողական թվալ։
Երեւանում հաճախ են Նորաձեւության շաբաթներ կազմակերպում, բայց այդ միջոցառումներից ոչ մեկն այնքան կարեւոր նշանակություն չունի, որքան օրինակ Թբիլիսիում, Մոսկվայում կամ Կիեւում անցնող Fashion Week-ը ։
Ի՞նչ պետք է մենք սովորենք, որպեսզի դառնանք նորաձեւության լուրջ մայրաքաղաք, ուր կձգտեն գալ օտարերկրյա բայերները, մամուլը, բլոգերները։
Նորաձեւության շաբաթ կազմակերպելը շատ բարդ գործ է, որը պետք է ներգրավի առաջին հերթին այդ ոլորտի մասնագետներին, մամուլին, լուսանկարիչներին, բայերներին, ոճաբաններին, վիզաժիստներին ու իհարկե բուն դիզայներներին։ Հենց Երեւանում դադարեն զուտ հանուն շոուի ցուցադրություններ կազմակերպել, որտեղ առաջին շարքերում նստեցնում են ընկերներին, ազգականներին ու երեխաներին, վերաբերմունքը բավականին կփոխվի։
Մեկ այլ հանգամանք է հավաքածուների ակտուալությունը։ Բայերներին բոլորովին հետաքրքիր չէ դիտել ցուցադրություններ, որտեղ ներկայացնում են ընթացիկ սեզոնը ու այսօրվա համար ոչ ակտուալ ձեւվածք։ Չէ՞ որ գնումները իրականացվոմ են առնվազն կես տարի առաջ, եթե ոչ ավելի շուտ, համապատասխանաբար ոճաբանները պետք է հավաքածուներ պատրաստեն հաջորդ սեզոնների համար ու կանխատեսեն, թե որ ուղղությամբ են շարժվում միտումները։
Հենց նույն Էստոնիայում կա՞ հայկական արտադրողի հագուստի պահանջարկ։ Ու ո՞ր հագուստն է ավելի պահանջված՝ հայկական նախշերով ու տարրերով, թե՞ ժամանակակից։
Անկասկած, հայ դիզայներների հագուստը մեծ հետաքրքրություն է առաջացնում եվրոպացիների շրջանում։ Մարդկանց միշտ էլ հետաքրքրում են նոր ու արտասովոր բաները։ Բայցեւայնպես կայքի համար հագուստ ընտրելիս մենք ձգտում ենք չխորանալ ֆոլքլորի ու ազգային նախշերի մեջ ու նախապատվությունը ավելի ժամանակակից մոդելներին ենք տալիս։ Դա արվում է նրա համար, որպեսզի պոտենցիալ գնորդը գլուխ չջարդի մտածելով, թե ինչպես կարող է հագնել այդ հագուստն առանց նախապես փորձելու։
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ