Եթե դուք այսօր ցանկացած պահի միացնեք ֆրանսիական ցանկացած ռադիոկայան, մտնեք ֆրանսիական ցանկացած կայք, առաջինը, ինչ կլսեք եւ կտեսնեք ոչ թե քաղաքականություն կամ սպորտ կլինի, այլ Ջոնի Հոլիդեյի՝ ֆրանսիական ռոքի վերջին կուլտային աստղի անունը։
«Ֆրանսիան արթնացել է սգի մեջ, մենք դեռ չենք գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել, մենք կորցրել ենք մեր երկրի վերջին առասպելական ռոք երաժիշտին»,- տեղեկացրել է առավոտյան France Info ռադիոյի հաղորդավարուհին։
Ջոնին հայտնի է ամբողջ Ֆրանսիայում, նրան չի հաջողվել նվաճել մյուս երկրները, բայց Ֆրանսիայում նրա մեծությունը անհնար է բառերով նկարագրել։
Կուլտային երգիչը մահացել է 74 տարեկանում։ Արտիստը ամիսներ շարունակ պայքարել է թոքերի քաղցկեղի դեմ։
Ջոնի Հոլիդեյը (իսկական անունը ՝ Ժան Ֆիլիպ Լեո Սմեթ) ծնվել է 1943 թ․ հունիսի 15-ին Փարիզում, բելգիացու ու ֆրանսուհու ընտանիքում, ստացել է Բելգիայի քաղաքացիություն, իսկ 1961-ին Ֆրանսիայի քաղաքացի է դարձել։ Նրա ծնվելուց քիչ անց ծնողները բաժանվել են, իսկ Ջոնիին դաստիարակել է նրա հորաքույրը։
Իր կարիերայի ընթացքում նա ավելի քան 400 շրջագայություն է իրականացրել, որոնք ավելի քան 15 մլն հանդիսատես են հավաքել։ Այսօրվա դրությամբ վաճառվել է նրա 115 մլն ձայնասկավառակ, Հոլիդեյի 18 ալբոմները պլատինե են ճանաչվել։
Երաժշտական կարիերան նա սկսել է 1960-ականներին։ Նա ամերիկյան ռոք ստեղծագործությունները ադապտացրել է ֆրանսիացի ունկնդիրների համար։
Ի դեպ, Ջոնին 1965-ին ամուսնացել է Սիլվի Վարդանի հետ, որի հետ ապրել է մինչև 1980 թ․։ 1966 թ․ ծնվել է զույգի որդին՝ Դեւիդը։
1997-ին այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակը երգչին շնորհել է Պատվո լեգիոնի օրդեն։
Հոլիդեյը, որին անվանում էին ֆրանսիացի Էլվիս Փրեսլի, ֆրանսիական ռոք-ն-ռոլլի առաջին կատարողն է եղել։
Ջոնին նաեւ մի շարք զուգերգեր է ձայնագրել Շառլ Ազնավուրի հետ։
«Մի քիչ Ջոնի կա մեզնից յուրաքանչյուրում»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով