Մոդել Ժասմին Սանդերսը Love Magazine-ի էրոտիկ օրացույցում

Գվեն Ստեֆանին՝ ԱՄՆ-ում հայտնի դիզայներ Մարիաննա Հարությունյանի զարդերով

Կրքոտ պարեր՝ ձողի վրա. մոդել Բարբարա Պալվինը` Love Magazine-ի էրոտիկ օրացույցում

Ջիջի Հադիդը՝ Love Magazine–ի էրոտիկ օրացույցում

Ինչպես է Գոհար Ավետիսյանը երգում

Շպռոտը ցույց է տվել սեքսուալ կազմվածքը

Երեւանյան ազդ. ուր գնալ ու ինչ դիտել դեկտեմբերյան սառնամանիքին

Shine&Food. Մայրիկիս պատրաստած համեղ բորշչի դիետիկ այլընտրանքը

Մելանի Բին երգում է Սիրուշոյի «Վույ աման» երգը

«Թոփ մոդել ԱՊՀ 2017» մրցույթի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչը

Ձմեռը սիրելու 7 պատճառ

Գարիկ Մարտիրոսյանը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում հայ մարզիկներին ռուսաստանցիներով փոխարինելու մասին

Doutzen Kroes by Phil Poynter #LOVEADVENT2017

Միխայիլ Գալուստյանը՝ սատանայի կերպարում, սեքս սկանդալներ եւ այլն՝ նոր Comedy Club-ում

Կարապի լճի սահադաշտը պաշտոնապես բացվեց

Կրքոտ Մեդիսոն Բիրը՝ Love Magazine-ի էրոտիկ օրացույցում

Street style Երեւանում. հայուհիների ձմեռային look-երը

Գոհար Գասպարյանը՝ «Դեպի Եվրատեսիլի» ընթացքի եւ «Մանկական Եվրատեսիլում» քվեարկության խոչընդոտների մասին

110 մլն վաճառված ձայնասկավառակ, ամուսնություն Սիլվի Վարդանի հետ եւ զուգերգ Շառլ Ազնավուրի հետ. փաստեր՝ Ֆրանսիայի ռոք կուռք Ջոնի Հոլիդեյի մասին

11:34, 6 դեկտեմբերի

Եթե դուք այսօր ցանկացած պահի միացնեք ֆրանսիական ցանկացած ռադիոկայան, մտնեք ֆրանսիական ցանկացած կայք, առաջինը, ինչ կլսեք եւ կտեսնեք ոչ թե քաղաքականություն կամ սպորտ կլինի, այլ Ջոնի Հոլիդեյի՝ ֆրանսիական ռոքի վերջին կուլտային աստղի անունը։

«Ֆրանսիան արթնացել է սգի մեջ, մենք դեռ չենք գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել, մենք կորցրել ենք մեր երկրի վերջին առասպելական ռոք երաժիշտին»,- տեղեկացրել է առավոտյան France Info ռադիոյի հաղորդավարուհին։

Ջոնին հայտնի է ամբողջ Ֆրանսիայում, նրան չի հաջողվել նվաճել մյուս երկրները, բայց Ֆրանսիայում նրա մեծությունը անհնար է բառերով նկարագրել։

Կուլտային երգիչը մահացել է 74 տարեկանում։ Արտիստը ամիսներ շարունակ պայքարել է թոքերի քաղցկեղի դեմ։

Ջոնի Հոլիդեյը (իսկական անունը ՝ Ժան Ֆիլիպ Լեո Սմեթ) ծնվել է 1943 թհունիսի 15-ին Փարիզում, բելգիացու ու ֆրանսուհու ընտանիքում, ստացել է Բելգիայի քաղաքացիություն, իսկ 1961-ին Ֆրանսիայի քաղաքացի է դարձել։ Նրա ծնվելուց քիչ անց ծնողները բաժանվել են, իսկ Ջոնիին դաստիարակել է նրա հորաքույրը։

Իր կարիերայի ընթացքում նա ավելի քան 400 շրջագայություն է իրականացրել, որոնք ավելի քան 15 մլն հանդիսատես են հավաքել։ Այսօրվա դրությամբ վաճառվել է նրա 115 մլն ձայնասկավառակ, Հոլիդեյի 18 ալբոմները պլատինե են ճանաչվել։

Երաժշտական կարիերան նա սկսել է 1960-ականներին։ Նա ամերիկյան ռոք ստեղծագործությունները ադապտացրել է ֆրանսիացի ունկնդիրների համար։

Ի դեպ, Ջոնին 1965-ին ամուսնացել է Սիլվի Վարդանի հետ, որի հետ ապրել է մինչև 1980 թ։ 1966 թ ծնվել է զույգի որդին՝ Դեւիդը։

1997-ին այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակը երգչին շնորհել է Պատվո լեգիոնի օրդեն։

Հոլիդեյը, որին անվանում էին ֆրանսիացի Էլվիս Փրեսլի, ֆրանսիական ռոք-ն-ռոլլի առաջին կատարողն է եղել։

Ջոնին նաեւ մի շարք զուգերգեր է ձայնագրել Շառլ Ազնավուրի հետ։

 «Մի քիչ Ջոնի կա մեզնից յուրաքանչյուրում»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ երգիչը
Արամե
Անդրե
Միշո
Արսեն Սաֆարյան
Նարեկ Մակարյան