Ֆրանսիական մամուլն անդադար գրում է ֆրանսիացի հայտնի ռոք առասպել Ջոնի Հոլիդեյի մասին, որը մահացել է այսօր՝ 74 տարեկանում։ Երգիչը պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ։
Ֆրանսիայի հանրահայտ մարդիկ ու քաղաքական գործիչները ցավակցում են ու արտիստի մասին իրենց հուշերը պատմում։ Իր զգացմունքների մասին առաջինը խոսել է Ջոնիի առաջին կինը՝ Սիլվի Վարդանը։

«Իմ սիրտը, ինչպես եւ Ֆրանսիայի սիրտը, կոտրված է»,- ասել է Սիլվին Radio France-ին տված հարցազրույցում։
Ջոնին 1965-ին ամուսնացել է Սիլվի Վարդանի հետ, որի հետ ամուսնությունը տեւել է մինչև 1980 թ․։ 1966-ին ծնվել է զույգի որդին՝ Դեւիդը։

Լոքոնվիլում կայացած հարսանիքին, որը Սիլվին ու Ջոնին ուզում էին գաղտնի անցկացնել, ներկա է գտնվել (հոգեւորականների խոսքով) մոտ 2000 երկրպագու։ Զույգը ծանոթացել է 1962-ին՝ ռոք համերգի ժամանակ։ Երկուսն էլ նոր էին սկսում իրենց կարիերան, նրանց միջեւ սկսվել է բուռն սեր, որն ավարտվել է «դարի հարսանիքով», իսկ նրանց որդու՝ Դեւիդի ծնունդն անվանել են «արքայազնի ծնունդ»։

Երաժիշտ Անդրե Մանուկյանը Radio France-ին տված հարցազրույցում ասել է, որ Ջոնի Հոլիդեյն ապրել է իսկական ռոք երաժիշտի կյանք՝ հետեւելով «սեքս, թմրադեղեր, ռոք-ն-ռոլ» կարգախոսին։

«Ջոնին իսկական ռոք երաժիշտ էր։ Նա սատանայի պես տաղանդավոր էր։ Ու ազնիվ։ Ազնիվ ամեն ինչում՝ կանանց, իր բեմական գործընկերների հանդեպ վերաբերմունքում, բայց շատ խիստ իր հանդեպ՝ մասնագիտական առումով։ Ֆրանսիան կորցրել է իսկական կուռք, որը ժամանակին այնքան մեծ ազդեցություն ուներ երիտասարդության վրա, որ նրա խոսքը նույնիսկ կարող էր կանխորոշել երիտասարդության ընտրությունը 60-70-ականների քաղաքական ընտրություններում։ Նրա կարիերան արտասովոր է եղել։ Նա ամաչկոտ էր շփման մեջ ու կրքոտ՝ բեմում։ Մեծ կորուստ է Ֆրանսիայի համար»,- նշել է Մանուկյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում