Երգիչ Հայկ Կասպարովն օրերս ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Բարեւ» երգի հիման վրա: Երգի երաժշտության հեղինակը Հայկն է, իսկ խոսքերը հեղինակել են Մարինե Պետրոսյանի հետ միասին: Տեսահոլովակը նկարահանվել է Yuron Production-ի կողմից: NEWS.am STYLE-ը գերմանաբնակ երգչի հետ զրուցել է նոր աշխատանքի եւ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում նրա մասնակցության մասին.
««Բարեւ» երգն արդեն մեկ ու կես տարի է՝ պատրաստ էր, իսկ տեսահոլովակը նկարահանվել էր անցած ամառ: Մտահաղացումն իմն էր, իսկ նկարահանումներն իրականացվել են Գերմանիայում եւ Իսպանիայում: Եղանակային պայմանների պատճառով, սակայն, մի քանի բան, որոնք պլանավորել էինք, չկարողացանք նկարահանել»,-նշեց Հայկը:
Խոսելով «Դեպի Եվրատեսիլ» նախագծի համար գրված երգի մասին՝ երգիչն ասաց.
«Այն իսպաներենով է՝ սիրային թեթեւ երգ է, կոչվում է «Enamorame»: Երգի հեղինակներն են Ռաֆաել Արտեսերոն եւ Խոսե Խուան Սանտանան: Ի դեպ, նրանց հեղինակած երգերից 6-ը տարբեր երկրների նախըտրական փուլերում հաղթել են, հուսով եմ՝ 7-րդ-ը կլինեմ ես»:
Բացի եվրատեսիլյան նախընտրական փուլի պատրաստություններից՝ Հայկն այլ նորություններ էլ ունի.
«Այս պահին եւս մեկ տեսահոլովակ ունենք, որը կսպասի իր հերթին եւ լույս կտեսնի մյուս ամառ: Այս տարի ունեցել եմ 3 տեսահոլովակ, մի քանի համերգային ելույթներ: Կարծում եմ՝ բավականին հաջող տարի էր, բայց 2018-ից ավելի մեծ ակնկալիքներ ունեմ»:
Ինչ վերաբերում է Ամանորին՝ Հայկի համար այն այս տարի կլինի աշխատանքային.
«Նոր տարին կդիմավորեմ ընկերներիս՝ Էլլա Տարունցի եւ Dj Արմանի հետ: Համատեղ միջոցառման ենք մասնակցելու Հոլանդիայում: Հուսով եմ՝ անմոռանալի օր կլինի: Մեր երգերով կփորձենք ուրախացնել Եվրոպայում բնակվող հայերին»,-նշեց երգիչը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Հայկ Կասպարովի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը