Խաշ՝ Դիլիջանում, ժենգլայով հաց՝ Արցախում. CNN-ի հաղորդումը՝ Հայաստանի մասին

Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի էմոցիոնալ կտավներն ու ցուցահանդեսի հայտնի հյուրերը

VARDA-ի «գիշերային պարը սիրեցյալի համար»

Բլոգ Լի. «Թանգարանային գիշերը» Երեւանում

Երեւանում 14-րդ անգամ անցկացվեց «Թանգարանային գիշերը»

«Եվրատեսիլ 2018». ամփոփիչ հոլովակ NEWS.am STYLE-ից

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը

Հայ դերասանուհիները՝ գայթակղիչ հոլովակում

Բլոգ Լի. Գինու փառատոն․ Զբոսաշրջիկներն ու մասնակիցները՝ միջոցառման մասին

Երեւանում մեկնարկել են Գինու օրերը

Սրբուհի Սարգսյանի եւ Allusion Band-ի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանն իր պարտության մասին

«Շոկի մեջ ենք, որ Սեւակը չանցավ եզրափակիչ»․ Wiwibloggs-ի Ուիլյամն ու Դեբանը՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչի արդյունքների մասին

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանի ելույթը՝ առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2018»․ Սեւակ Խանաղյանի ելույթը ժյուրիի համար

«Եվրատեսիլ 2018»-ի մասնակիցների ողջույնները Հայաստանին

«Ուզում եմ ինձնով հպարտանաք, այնպես, ինչպես ես ձեզնով». Սևակ Խանաղյան

Ֆիլիպ Կիրկորովը` Սևակ Խանաղյանի մասին

2017-ի արդյունքները՝ 16-ամյա Քայա Գերբերը տարվա լավագույն մոդելն է, ըստ NEWS.am STYLE –ի

20:07, 18 դեկտեմբերի

Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը այս տարի պոդիումի թագուհին էր, բայց NEWS.am STYLE-ը որպես տարվա մոդել նրան է ընտրել ոչ թե որովհետեւ նա մասնակցել է 2017-ի Նորաձեւության բոլոր շաբաթներին։ Ոչ եւ ոչ։ Բանն այն չէ, որ Քայան արժանին է մոր հետքերով գնալուն (ինչպես եւ Սինդիի որդին՝ Փրեսլին, որը նույնպես մոդել է աշխատում)։ Պատճառը մի քիչ այլ է։

Քայա Գերբերը նորաձեւության աշխարհին վերադաձրել է սկզբնական ադեկվատ վերաբերմունքը պրոֆեսիոնալ մոդելների հանդեպ։ Ինչպես հիշում ենք՝ 2016-ը Instagram-ի ու մեդիա մոդելների տարի էր, պոդիումների վրա փայլում էին Քենդալ Ջեները, Ջիջի ու Բելլա Հադիդը, նրանք մասնակցել են Նորաձեւության բոլոր շաբաթներին, համագործակցել բոլոր հայտնի ապրանքանիշերի հետ, իսկ Քարլ Լագերֆելդը Քենդալին իր մուսան է անվանել։ Ճիշտ է, այս տարի նա՝ արդեն մեկ այլ մղումով, Քայա Գերբերին է իր մուսան անվանել։

Բոլորը հոյակապ հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում, Քենդալը, Ջիջին ու առավել եւս Բելան որեւէ արտառոց տվյալներ չունեին պոդիումի վրա փայլելու համար։ Նրանք հայտնվել էին նորաձեւության աշխարհում, քանի որ արդեն հարուստ ու հայտնի էին, ի տարբերություն հազարավոր պրոֆեսիոնալ մոդելների, որոնք առայսօր այդպես էլ մնում են ստվերում, չունենալով հնարավորություն բարձրանալ սառցաբեկորի գագաթ։ Ու իզուր չէր Քենդալ Ջեներն ասում, որ Քայա Գերբերը առաջ կանցնի բոլորից, քանի որ նա իրոք գեղեցիկ է, իրոք մոդելի է նման ու իսկապես պրոֆեսիոնալ է, հաշվի առնելով, թե ով է նրան դաստիարակել։

Նորաձեւության աշխարհում սերնդափոխություն է տեղի ունենում՝ հեռանում են Ալեսանդրա Ամբրոսիոն, Ադրիանա Լիման, մի շարք այլ մոդելներ, բայց նոր սերունդը՝ ի դեմս Քենդալի, Ջիջիի ու Բելլայի, չի հասնում նրանց մակարդակին թեկուզ որովհետեւ նրանք չունեն այդ նույն հմայքը։

Ու ահա հայտնվում է Քայան ու վերականգնում պրոֆեսիոնալ մոդել արտահայտության իմաստը, ի ուրախություն Նաոմի Քեմփբելի, որը տարիներ շարունակ պնդում է, որ Vogue-ի քավերներին սկսել են հայտնվել մարդիկ, որոնք բոլորովին չեն աշխատել իրենց վրա, ինչն իհարկե հեղինակազրկում է հանրահայտ ամսագրին, ու անկեղծ ասած՝ միանգամայն արդարացիորեն։

Քայա Գերբերի հետ նորաձեւության աշխարհում կհայտնվի հնարավորություն վերականգնել պոդիումը , որն աշխատում է ոչ թե մեդիայի, այլեւ ինդուստրայում իր սեփական պրոֆեսիոնալիզմի համար։ Հիշեք, Քայային դեռ կանվանեն հեղափոխություն ժամանակակից նորաձեւության աշխարհում։ Մենք այդպես ենք կարծում)))


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ աստղը
Սիրուշո
Լիլիթ Հովհաննիսյան
Իվետա Մուկուչյան
Նազենի Հովհաննիսյան