Ռուսական շոուբիզնեսը շարունակում է հետեւել Ավրաամ Ռուսսոյի ու նրա գեղեցկուհի կնոջ՝ Մորելայի ամուսնալուծությանը։ Փոխադարձ վիրավորանքներ, հեռուստաեթերում միմյանց հասցեին քննադատություններ ու տհաճ արտահայտություններ։ Պարբերաբար հրապարակվում են երգչի ու նրա կնոջ զրույցների ձայնագրությունները, որոնցից երկրպագուները սարսափելի մանրամասներ են իմանում։
«Ավրաամ, դու առանց Թելմանի ոչինչ ես, առանց Իոսիֆի դու ոչնչություն ես»,- բղավում էր հեռախոսափողի մեջ Մորելան։ Նա նկատի ունի պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինին ու գործարար Թելման Իսմայիլովին (Չերքիզյան շուկայի սեփականատիրոջը, որի կարողությունը գնահատվում է 600 մլն դոլար, որը դարձել է հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության ֆիգուրանտը՝ ութ պատվիրված սպանությունների գործով)։ Հենց նրանք էին ժամանակին օգնել ռեստորանում ելույթ ունեցող սիրիացի Աբրահամ Ժանի Իփջյանյանին տեղափոխվել Մոսկվա ու դառնալ աստղ՝ Ավրաամ Ռուսսո անունով։
Dni.Ru –ի թղթակիցը երգչին հարցրել է, իրոք նա իրեն «ոչնչություն է» համարում առանց վերոնշյալ գործարարի ու պրոդյուսերի։
«Ես վախկոտ չեմ եղել ու Թելմանից հեռացել եմ դեռ 2003-ին, երբ նա իր կարիերայի գագաթնակետին էր գտնվում որպես գործարար, չեմ գայթակղվել նրա փողերով»,- վստահեցրել է Ռուսսոն, -«Չնայած նա ուժեղ ու ազդեցիկ մարդ էր»։
«Իսկ մյուսները նրա շուրջն էին պտտվում, ծնկի էին իջնում նրա առաջ։ Ամենահայտնի էստրադային աստղերը, ծնկի իջած, Թելմանին ասում էին․ «Դու աստված ես։ Դու ցար ես»։ Իսկ ես նրա առաջ ծնկի չեն իջել ու չեմ շողոքորթել նրան։ Չնայած նա կարող էր ինձ ջնջել երկրի երեսից»,- դատապարտել է Ռուսսոն գործընկերների անամոթությունը։
Երգիչը չի ուզում, որ հրապարակավ քննարկվի նաեւ իր անձնական կյանքը։
«Ես Մոսկվա եմ տեղափոխվել Սիրիայից, շատ բաների եմ հասել ու ինձ համար տհաճ է, որ մարդկանց միայն այս անախորժ պատմությունն է հետաքրքրում։ Չէ՞ որ երբ նախագահն էր բաժանվում, ոչ մեկը չհամարձակվեց բերանը բացել, քանի որ նրանից բոլորը վախենում են, իսկ այդ դեպքում ինչո՞ւ են իրենց թույլ տալիս զրպարտել ինձ, իմ ոսկորներն աղալ»,-վրդովվում է երգիչը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով