Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը Քայա Գերբերը հայտնվել է Vogue ամսագրի շապիկին: Աղջիկը մեկ անգամ արդեն հայտնվել է հանդեսի շապիկին 2016 թվականին, բայց այն ժամանակ մոդելը մենակ չէր լուսանկարում, այլ մոր՝ Սինդրի Քրոուֆորդի հետ:
Այս անգամ Քայան առաջին անգամ առանց Սինդիի է լինելու «նորաձևության ավետարանի» ֆրանսիական վարկածի առաջին էջում, ինչի մասին նա պատմել է այսօր իր երկրպագուներին: Պարզվում է, նա լուսանկարվել է ամսագրի փետրվարյան թողարկման համար:
Լուսանկարում 16-ամյա մոդելը Saint Laurent նորաձևության տան յուրօրինակ կարճ զգեստով է, որի վերևի հատվածը վարդագույն է և բավականին լայն, իսկ ներքևի հատվածը՝ սև և կառուցվածքն ընդգծող: Մոդելի կերպարն ամբողջացնում են ջայլամի փետուրներով զարդարված բարձրաճիտ կոշիկները և երկրաչափական կառուցվածք ունեցող մեծ զարդերը:
«Ես սրա մասին միայն կարող էի երազել: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ներգրավված են այդ շապիկը ստեղծելու գործում: Դուք ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը դարձրեցիք»,- Instagram-ի իր էջում տեղադրած լուսանկարի մեկնաբանության մեջ գրել է Գերբերը, ով դեռ նախորդ տարի դարձել էր նորաձևության շաբաթվա հերոսուհին:
Ի դեպ, Vogue–ի շապիկին հայտնվելով՝ Քայան առաջ անցավ իր մայրիկից, քանի որ դերասանուհուն առաջին անգամ 20 տարեկանում է բախտ վիճակվել այդ շապիկի հերոսուհին դառնալ, իսկ նրա դուստրն արդեն 16 տարեկանում նման հաջողություններ ունի:
Գերբերի մոդելային կարիերան ևս բավականին հաջող է ընթանում, անձնական կյանքում նույնպես աղջիկը երջանիկ է ու հաջողակ: Անցած տարեվերջին նրան մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, թե մոդելը սիրավեպ է սկսել Սինդի Քրոուֆորդի ընկերուհու՝ դերասանուհի Փեթսի Փալմերի որդու՝ Ֆենտոնի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը