ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրտը հակված է առավել արագ եւ հստակ գնահատել իրավիճակը, քան գիտակցությունը։ Սրտով ընդունված որոշումը հետագայում կպարզեք, որ գիտակցված եւ արդարացված է եղել։
ՑԼԵՐ
Դուք այսօր անպայման պետք է հանդիպեք ձեր սիրելիի հետ, օրինակ՝ ռոմանտիկ ընթրիքի պատրվակով։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք հնարավորություն ունեք վերադառնալ անցյալ եւ զգալ առաջին ծանոթության երջանիկ պահերը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ կիսվել այն ամենով, ինչը թաքցրել եք նրանից։ Այսօր ձեր զուգընկերը հակված է ձեզ ընդառաջ գնալ եւ հասկանալ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրային հարցերում ձեր փորձը կարող է ինչ-որ մեկին շատ օգտակար լինել։ Ամենահասարակ խորհուրդն անգամ կարող է շատ բան փոխել դիմացինի կյանքում։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր բառերը ձեզ պետք չեն գա ձեր սիրելիին սեր խոստովանելու համար։ Ձեր փոխարեն առավել խոսուն են ձեր աչքերը, հայացքը, շարժումները։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք մեծ պահանջարկ կվայելեք հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ։
ԿԱՐԻճՆԵՐ
Աստղերն այսօրը իդեալական են դարձնում ջերմ, ընկերական շփման համար, որը կարող է հալեցնել սառույցը եւ ռոմանտիկ ընթացք տալ ամեաանմեղ զրույցին անգամ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր մի սպասեք կարեւոր եւ հետաքրքիր իրադարձությունների։ Օրն այդքան էլ բարենպաստ չէ սիրո համար։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր դուք վերաջապես կհասկանաք, թե ինչ եք ակնկալում ձեր սիրելիի հետ հարաբերություններում։ Աշխատեք լսել ոչ միայն սրտի, այլեւ գիտակցության ձայնը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սեթեւեթանքի օր է Ջրհոսների համար։ Անգամ եթե դուք հայտնի եք որպես Սառցե թագուհի կամ թագավոր, ապա այսօր այդ սառույցը կկոտրվի հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ չէր խանգարի ականջ դնել սիրելիի խորհուրդներին։ Չնայած նրան, որ դուք բավական ինքնուրույն եք, միայն ինքներդ ձեզ վրա պետք չէ հույս դնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են