Նա տուն վերադառնալիս գրում է քեզ
Օրինակ՝ «10 րոպեից դուրս եմ գալիս: Կհանդիպենք»: Կամ հարցնում է, թե ինչ է պետք գնել ճանապարհին: Նա ուզում է, որ իմանաս, որ հիշում է քո մասին: Ուզում է, որ չանհանգստանաս, թե որտեղ է, որպեսզի հասցնես պատրաստվել, եթե պատրաստվում եք ինչ-որ տեղ գնալ:
Նա հոգ է տանում քո մասին
Երբ հիվանդ ես, նա դեղատուն է վազում, իսկ վերադարձի ճանապարհին նաեւ քո սիրելի շոկոլադն է գնում: Նա քեզ ստիպում է ընդունել դեղահաբերն ու հավի արգանակ ուտել, քանի որ հոգ է տանում քո մասին:
Նա օրվա ընթացքում հենց այնպես զանգահարում է քեզ
Հնարավոր է՝ ուզում է ինչ-որ բան պատմել: Հնարավոր է՝ պարզապես ուզում է հարցնել, թե ինչպես ես: Նա պարզապես ուզում է ձայնդ լսել:
Նա քեզ համար ժամանակ է գտնում
Կարեւոր չէ, թե որքան զբաղված է նա, երբեք չի մոռանում ժամանակ հատկացնել ձեր երկուսի համար: Նրա համար առաջնահերթը դու ես: Նա չի վախենում չեղարկել ընկերների հետ հանդիպումը՝ երեկոն քեզ հետ անցկացնելու համար:
Նա պատասխանում է քո բոլոր զանգերին ու հաղորդագրություններին
նա հուսալի է: Նա առանց կապ հաստատելու մի քանի օր չի անհետանում:
Նա չի շփվում իր նախկին ընկերուհիների հետ
Ոչ մի լավ բան մի սպասեք, եթե նա մինչեւ հիմա մտերիմ հարաբերություններ ունի նախկին ընկերուհիների հետ: Ոչ մի տարօրինակ զանգ կամ հաղորդագրություն չպետք է լինի:
Նա կարողանում է խենթություններ անել
Նա բղավում է 7-ամյա տղայի պես, երբ նրա նախընտրած ֆուտբոլային թիմը հաղթում է: Դուք մարտնչում եք բարձերոով, երբ չեք կարողանում որոշել, թե ով պետք է առաջինն անկողնուց ելնի եւ միացնի թեյնիկը:
Նա իսկական ընկերներ ունի
Եվ նա գնահատում է նրանց, եթե նույնիսկ նրանք ապրում են տարբեր քաղաքներում կամ երկրներում: Նրանք պարբերաբար շփվում են, հանդիպում: Դա հավատարիմ մարդու նշան է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին