«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի բոլոր 20 մասնակիցների երգերն արդեն հասանելի են համացանցում: Մինչ բուն մրցույթի մեկնարկը, NEWS.am STYLE-ը շարունակում է բացահայտել նախագծի մասնակիցներին: Մեր այսօրվա զրուցակիցը մասնագիտությամբ ծրագրավորող Արման Մեսրոպյանն է, որը մրցույթին ներկայանալու է Վահրամ Յանիկյանի հեղինակած What You Hide երգով:
Խոսելով իր մասին՝ երիտասարդ կատարողը նշում է, որ սպորտի մեծ սիրահար է, մասնավորապես շատ է սիրում ֆուտբոլ. Հայաստանում Real Madrid-ի ֆան ակումբի պաշտոնական անդամ է:
Ինչ վերաբերում է «Դեպի Եվրատեսիլին»՝ Արմանն այն շատ տրամադրող եւ հետաքրքիր է համարում. «Իմ եւ մտերիմ ընկերոջս նախաձեռնությամբ որոշեցինք այս եվրատեսիլյան շունչ ունեցող երգը ներկայացնել մրցույթին»,-ասում է նա՝ հավելելով, որ մրցույթի կանոններում տեղ ունեցած փոփոխոթյուններն իր կարծիքով ե՛ւ դրական կողմեր ունեն, ե՛ւ բացասական.
«Դրական է այն առումով, որ երգերը հասանելի կլինեն հանությանը: Մարդիկ կկարողանան իրենց նախընտրած երգն ուղարկել «Եվրատեսիլ», իսկ բացասական կողմն, իմ կարծիքով, սահմանափակ ընտրությունն է: Ընտրում է նաեւ ժյուրին, որն, իհարկե, բաղկացած է պրոֆեսիոնալներից, բայց հանրային ընտրությունն, ինձ թվում է, ավելի ճիշտ է: Միգուցե հենց այս տարի մենք կկարողանանք հաղթել, եւ չի լինի այն մշտապես կրկնվող խոսակցությունը, թե այս կամ այն մասնակցին էր պետք ուղարկել, հիմա հնարավորությունը բոլորի ձեռքերում է»:
Երգիչն իր մասնագիտական ձեռքբերումներից է համարում տարբեր մրցութային բեմերում ներկայանալը.
«Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների, օրինակ՝ անցած տարվա ամռանը կայացած «Славянский Базар» մրցույթին, որտեղ ներկայացրել եմ մեր երկիրը: Ամեն նոր բեմ ինքնին մարտահրավեր է կատարողի համար, եւ հուզմունքը միշտ կա, բայց տարված աշխատանքը եւ անցած ճանապարհը ստիպում են լինել ավելի վստահ եւ կարողանալ տվյալ պահին ներկայանալ հնարավորությունների մաքսիմալ չափով»,-կարծում է նա:
Խոսելով իր մրցութային երգի մասին՝ Արմանն ասում է.
«Իրականում երգը «Դեպի Եվրատեսիլին» ներկայացնելու համար բավականին փոփոխվել է: Փորձել ենք այն ավելի եվրատեսիլյան դարձնել, չնայած՝ մենք ամեն տարի համոզվում ենք, որ չկա որեւէ ընդունված ֆորմատ այդ մրցույթում, եւ ամեն տարի հաղթում է մի երգ, որը տարբերվում է եւ յուրահատուկ տարրեր է պարունակում: Ամենապարզ օրինակը հենց վերջին հաղթողի երգն էր: Մենք նույնպես փորձել ենք ստեղծել մի երգ, որը ցանկացածին մոտ կլինի, բայց միեւնույն ժամանակ կտարբերվի: Չկա այս կյանքում մի մարդ, որին սերը չի գտնում: Իմաստի տեսանկյունից՝ այս երգը ստիպում է հիշել կյանքի հենց այն պահերը, երբ կար երջանկություն, եւ մտովի տեղափոխում է անցյալ՝ փորձելով սթափեցնել մարդկանց, որոնք հենց այս պահին միգուցե սխալ ճանապարհի վրա են»:
Զրույցի վերջում, իհարկե, հետաքրքրվեցինք, թե որ մասնակցին է երգիչը համարում իր գլխավոր մրցակիցը.
«Ինձ մրցակից համարում եմ մնացած բոլոր 19 մասնակիցներին :) Բայց սա իրականում մրցակցություն չէ, սա գեղեցիկ երաժշտական տոն է, որը պետք է վայելենք թե՛ մենք, թե՛ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մրցույթով: Այս ամենն ունի ավարտ, իսկ ավարտից հետո մենք բոլորս ընկերներ ենք մնալու: Մենք նույնպես փորձում ենք գտնել լավագույնին, որպեսզի մեր եռագույնը եւս մեկ անգամ հիշեցնի ամբողջ Եվրոպային, որ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի