Ռուս դերասան Ստանիսլավ Սադալսկին անսովոր պատմություն է պատմել Ալլա Պուգաչովայի մասին։ Իր Instagram-ում դերասանը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել մոսկովյան խոշոր խաղատներից մեկում։ Սադալսկու խոսքով՝ Պուգաչովան այցելել է էլիտար հաստատության VIP սրահներից մեկն ու այնտեղ անցկացրել ամբողջ գիշերը։ Դերասանը պատմել է, որ երգչուհին իբրեւ խոշոր գումար էր պարտվել ու պարտքը մարելու հնարավորություն չուներ։ Այդ ժամանակ հաստատության կառավարիչները որոշել են կասկածելի գործարքի դիմել։
«Խաղատան սեփականատերերը նրան առաջարկել են «շահել». այսպիսով նրանք լավ ինքնագովազդ են արել, քանի որ բոլոր լրատվամիջոցները գրել են այդ մասին»,- գրել է նա։ Դրանից հետո հայտնվել են նորություններ, որ Պուգաչովան իբրեւ խաղային ավտոմատներով 1․6 մլն դոլար է շահել։
«Եթե նրանք պարզապես պատվիրեին նման գովազդ՝ շատ ավելի թանկ պետք է վճարեին»,- վստահ է Սադալսկին։ Պուգաչովան ինքը դեռ չի մեկնաբանում այդ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ մինչ այդ խաղատների հանդեպ Պուգաչովայի սիրո մասին պատմել էր նաեւ նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։
«Ես ինձ մոլախաղերի գերի չեմ համարում։ Ես ու Ալլան խաղատուն հաճախում էինք ոչ հանուն խաղի։ Խաղատան կից լինում են ակումբներ, որտեղ կարելի է հանգիստ շփվել»,- վստահեցնում էր Գալկինը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով