NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է բլից հարցման միջոցով հայտնիներից պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել, հաջողության հասել եւ նման այլ հարցեր...
Մեր խորագրի այսօրվա հերոսուհին մոդել Զառա Մինասյանն է.
Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է լինեք մոդել:
Դեռ մանկուց եղել եմ շատ ակտիվ ու աչքի ընկնող երեխա: Դրսում ինձ հաճախ էին նկատում եւ առաջարկում մասնակցել գեղեցկության մրցույթների, եւ օրերից մի օր մայրիկս որոշեց ինձ տանել մոդելային դպրոց: Այդտեղից սկսվեց իմ մոդելային ուղին…
Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:
Առաջին հերթին՝ մայրիկիս, հետո՝ ընկերուհիներիս:
Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:
Եթե անկեղծ՝ երբեք չեմ սիրահարվել: Ես, առհասարակ, շատ դժվար եմ սիրահարվում: Բայց հուսով եմ՝ կլինի այդ արժանի տղամարդն իմ կյանքում, որի շնորհիվ կզգամ «սեր» ասվածը:
Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:
15 տարեկան էի, երբ առաջին անգամ սեր խոստովանեցին ինձ:
Առաջին դեֆիլեն/ֆոտոշարքը:
Առաջին ֆոտոշարքս եւ դեֆիլեն եղել են այն ժամանակ, երբ 17 տարեկան էի՝ «Միսս լողափ» մրցույթի շրջանակներում, որտեղ ճանաչվեցի հաղթող: Շատ տպավորիչ եւ հիշարժան օր էր ինձ համար:
Առաջին հիասթափությունը...
Հիասթափություն ասվածը գլոբալ է. նայած՝ որտեղ…
Ձեր առաջին քայլերը կինոյում:
Առաջին անգամ գլխավոր դերով նկարահանվել եմ «Անծանոթը» հեռուստասերիալում:
Առաջին մեծ հաջողությունը:
Ինձ համար առաջին մեծ հաջողությունը եղել է Martini Royale քասթինգին մասնակցելը, երբ 300 մասնակիցներից ընտրվեցի որպես Հայաստանի ներկայացուցիչ: Մրցույթը տեղի ունեցավ Իբիցայում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը