Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

Ինչ կապ ունեն հայերը, կամ ինչպես Ուլյանա Սերգեենկոն խայտառակվեց Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում

15:07, 25 հունվարի

Երեկ ամբողջ օրը ռուսական բլոգոսֆերան քննարկում էր դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի գրառումը Instagram-ում (հաղորդագրությունն արդեն ջնջվել է), որտեղ Ուլյանան պատասխանել է Նաոմի Քեմփբելի մեղադրանքներին։ Չնայած հարկ է նշել, որ Ուլյանայի բացատրություններն ավելի մեծ տարակուսանք են առաջացրել, քանի որ բոլորովին հասկանալի չէ, թե ինչու է Ուլյանան այդ ամենի հետ նաև հայերին կապակցել։

«Այսօր առավոտյան արթնանալով՝ հեռախոսով բազմաթիվ վիրավորանքներ կարդացի իմ հասցեին: Ես ծնվել եմ Ղազախստանի արևելյան հատվածում գտնվող փոքր քաղաքում, դուստրս կիսով չափ հայ է, և ես երբեք մարդկանց սպիտակների ու սևերի չեմ բաժանել: Իմ սիրելի երգիչներից է Քանյե Ուեսթը, շատ եմ հավանում նրա NP երգը («Նեգրերը Փարիզում»,-խմբ.): Երբեմն մենք միմյանց «ն» տառով սկսվող բառով ենք դիմում, երբ ուզում ենք հավատալ, որ մենք նույնքան հզոր ենք, ինչպես այդ երգը կատարող տղաները: Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել եմ իմ արարքով»,- պարզաբանել էր դիզայները։

Ուլյանայի այդ գրառումից հետո օգտատերեր, այդ թվում՝ մենք, տարակուսական մեկնաբանություններ են հրապարակել ու հարցեր ուղղել Ուլյանային՝ հայերն Ի՞ՆՉ կապ ունեն։ Եվ իրոք, ի՞նչ կապ ունեն։

Vogue USA-ը, որը մանրակրկիտ լուսաբանում է Նորաձևության շաբաթվա յուրաքանչյուր ցուցադրություն, Ulyana Sergeenko ապրանքանիշի հավաքածուին ընդհանրապես չի անդրադարձել։ Ու մինչ արևմտյան նորաձևության աշխարհը դռները փակել է ռուս դիզայների առաջ, իրավիճակը փորձել է փրկել Միրոսլավա Դուման, որին հեռացրել են  մայրերի ու երեխաների մասին The Tot անգլալեզու պարբերականի տնօրենների խորհրդից, որը հենց Դուման էր հիմնել։ Ընկերությունից հայտնել են, որ «խորապես ցնցված են վիրավորական ու ռասիստական գրառումից»։

Քիչ ավելի ուշ գերմանացի ոճաբան Մարկ Գերինգն ու այլք հիշեցրել են Միրոսլավայի մեկնաբանությունները սեռափոխ մոդել Անդրեյ Պեժիչի ու ամերիկացի բլոգեր Բրայանբոյի մասին, որը կնոջ հագուստ է կրում։

2012-ին Դուման, որը զբաղեցնում էր Buro 24/7 պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը, համաժողովներից մեկի ժամանակ ասել էր, որ մտադիր չէ նորություններ հրապարակել վերոնշյալ անձանց մասին։ Իսկ այսօր, ռասիզմից բացի, Միրոսլավային մեղադրել են նաև հոմոֆոբիայի մեջ։ Instagram-ում Միրոսլավան իր կարծիքն է հայտնել այս իրավիճակի վերաբերյալ.

«Հիմա ես այլևս այն մարդը չեմ, ինչպիսին էի վեց տարի առաջ։ Ես խորապես հարգում եմ ցանկացած ծագումով մարդկանց ու հավատում եմ նրանց բոլորի հավասարությանը՝ անկախ էթնիկ պատկանելիությունից, գենդերային ինքնությունից, կրոնից կամ սեռական կողմնորոշումից։ Անկեղծորեն հույս ունեմ, որ իմ շուրջ ծավալված հասարակական բանավեճերը կօգնեն մեկընդմիշտ արմատախիլ անել խտրականությունը․․․

Հիմա ես ավելի լավն եմ, քան երբևէ, հասկանում եմ, որ պետք է օրինակ ծառայեմ մարդկանց։ Ես ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից ու համայնքներից, որոնց վիրավորել եմ։ Չեմ սպասում վայրկենական ներողություն ու գիտեմ, որ իմ գործողությունները պետք է ավելի նշանակալի լինեն, քան սոցցանցում իր գրառումները։ Խոստանում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերականգնեմ մարդկանց վստահությունն ու հարգանքը»,- գրել է Միրոսլավան Instagram-ում։

Բայց, ըստ երևույթին, դա արդեն չի փրկի հեռուստաաստղերին...

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ