Երգիչ Դմիտրի Մալիկովը երկրորդ անգամ է հայր դարձել։ 47-ամյա երգչի ու նրանից 7 տարով մեծ կնոջ որդին լույս աշխարհ է եկել Սանկտ Պետերբուրգի էլիտար կլինիկաներից մեկում։ Երեխան ծնվել է հունվարի 24-ին։ Նրան փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել։ Մալիկովն ու նրա կինը միասին են արդեն 25 տարի։ Ամուսիններն ունեն 17-ամյա դուստր՝ Ստեֆանին։ «Дни»-ն գրում է, որ երկրորդ անգամ հայր դառնալու համար երաժիշտը ստիպված է եղել կլորիկ գումար վճարել։
Վերարտադրողական բժշկության պիտերյան էլիտար կլինիկան անբիծ հեղինակություն ունի՝ այն տրամադրում է նաեւ փոխնակ մայրերի ծառայություն։ Նման ծառայությունը թանկ արժե ու նախատեսված է ունեւոր ընտանիքների համար։ Բացի դրանից՝ հաստատությունը այնքան խստորեն է պահպանում իր հաճախորդների տվյալների գաղտնիությունը, որ անգամ գները չեն հրապարակվում։ Սակայն teleprogramma.pro կայքին հաջողվել է պարզել, որ փոխնակ մոր ծառայությունները՝ այդ թվում պրոցեդուրայի իրավաբանական կողմը, փոխնակ մոր ամսական վճարները, հղիության վերահսկումն ու ծննդաբերությունը կարող է արժենալ միջինը երկու միլիոն ռուբլի, որից 700-800 հազարը փոխնակ մորն է վճարվում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին