Կանայք անձնական հարաբերություններում տղամարդկանց հետ շփվելիս հաճախ են թույլ տալիս այնպիսի սխալներ, որոնք ոչ միան կանանց չեն երջանկացնում, այլև տղամարդկանց տրամադրում են իրենց սիրելիների դեմ:
Ինչպես խուսափել հարաբերությունները բարդացնելուց և բավարարվել այն երջանկությամբ, որն արդեն ձեր ձեռքերում է:
Նախ՝ մի փորձեք տղամարդուն դաստիարակել այն ժամանակ, երբ մտերմացել եք նրա հետ կամ օրինականացրել եք ձեր հարաբերությունները: Տղամարդուն փոխելու լավագույն ժամանակը սիրահետումների շրջանն է, երբ կնոջը գրավելու, նրա համակրանքը շահելու համար տղամարդն ինքն է ձգտում փոխվել, հարմարվել կնոջ ցանկություններին և պատկերացումներին: Բայց երբ արդեն կատարել եք ձեր ընտրությունը, այլևս փորձեր մի արեք նրան փոխելու, նրա մեջ բնավորության այլ գծեր դաստիարակելու համար, քանի որ տղամարդը չի ենթարկվի ձեզ: Ի վերջո, տղամարդը գիտակցում է՝ եթե դուք նրան ընտրել եք, ուրեմն սիրում եք այնպիսին, ինչպիսին նա կա, ուրեմն նա ձեզ համար լավագույնն է: Այդ դեպքում նրա համար անհասկանալի է, թե ինչու եք ուզում փոխել իր բնավորության այս կամ այն գիծը: Տղամարդը դա ընդամենը կանացի քմահաճույք է համարում, որին չի ցանկանում ենթարկվել:
Իսկ եթե, այնուամենայնիվ, տղամարդու մեջ ձեզ համար անտանելի հատկանիշ եք տեսել և հարաբերությունները փրկելու համար ամեն գնով ցանկանում եք արտամախիլ անել այդ գիծը, ապա դա բացահայտ մի արեք: Հիշեք, տղամարդը փոխվում է միայն այն ժամանակ, երբ նա է դա ցանկանում, և ինքն է իրեն փոխում, այլ ոչ թե արտաքին ազդակնեից դրդված: Ի վերջո նա ուժեղ սեռի ներկայացուցիչ է և չի ցանկանում խոնարհվել ուրիշների առաջ, դա նրա էությանը հարիր չէ:
Հաջորդ սխալը տղամարդուն քննադատելն է՝ հույս փայփայելով, որ նա կփոխվի: Սովորաբար տղամարդուն քննադատելիս կինը նրան համեմատում է իր ընկերուհիների, ծանոթների, հարևանուհու ամուսիններ հետ և սեփական ամուսնուն վատ լույսով ներկայացնում՝ բացասական որակումներ տալով նրան: Եվ այդքանից հետո կինը մտածում է, թե իր կողքի տղամարդը մի գեղեցիկ օր կոգեշնչվի և ավելի լավը կդառնա: Դա մոլորություն է: Ձեր այդ արարքով դուք տղամարդուն դրդում եք ծայրահեղության՝ ընդհուպ մինչև ձեզ լքելը և այլ կնոջ մոտ սփոփանք գտնելը, ով հաստատապես նրան չի քննադատի և կընդունի այնպիսին, ինչպիսին նա կա:
Կանանց մեծամասնությունը մտածում է, թե տղամարդը պետք է իր ամբողջ կյանքը միայն իրեն նվիրի: Կնոջ համոզմամբ՝ նա տղամարդու կյանքի միակ գերակայությունն է, տղամարդու ամբողջ ուշադրությունը միայն իրեն պետք է սևեռվի, և նա տղամարդուց պետք է ստանա այն ամենը, ինչ իրեն կարող են տալ ընկերուհիները, ծնողները, զավակները: Բայց չէ որ տղամարդու միակ դերը կնոջ համար ամուսին լինելն է, և նա կարող է միայն որպես ամուսին բավարարել նրան:
Մյուս կողմից էլ տղամարդու կյանքում նաև այլ գերակայություններ կան՝ ընկերներ, աշխատանք, ծնողներ, հարազատներ, զավակներ, և նա չի կարող իր ամբողջ ուշադրությունն ու սերը միայն կնոջը տալ:
Կինը հերթական սխալն է գործում, երբ մտածում է, թե ամբողջությամբ պետք է վերահսկի տղամարդուն: Հաճախ կինն իրեն իրավունք է վերապահում ստուգելու ամուսնու փոստը, հեռախոսը, ամեն պահի իմանալ, թե նա որտեղ է, ինչով է զբաղվում, ում հետ է և իր կամքը թելադրել: Այդկերպ կինը հասկացնում է տղամարդուն, որ չի վստահում իրեն: Սովորաբար այդպիսի կանայք ամեն առիթով քննադատում են ամուսնուն, մեղադրում այնպիսի բաներում, ինչը տղամարդն իրականում թույլ չի տվել: Օրինակ՝ կարող են խանդել և մեղադրել, թե ամուսինը դավաճանում է իրեն այ կնոջ հետ կամ ի վիճակի չէ լավ աշխատանք գտնել և հոգալ ընտանիքի ապրուստը: Տղամարդն այնքան է հոգնում այդ քննադատություններից և կնոջ անվստահությունից, որ որոշում է նրա ասածներն իրականություն դարձնել՝ կամ դուրս գալով աշխատանքից և բամոցին պառկելով կամ իսկապես կյանքի նոր ուղկից գտնելով՝ կնոջ կասկածներն արդարացնելու համար:
Այնպես որ, սիրելի կանայք, ավելի լավ է սովորեք վստահել ձեր տղամարդուն և քննադատելու փոխարեն ոգեշնչել նրան նոր սխրանքների: Ամուսնացեք նրանց հետ, ում վստահում եք:
Աղբյուրը և լուսանկարը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը