Դատելով տղամարդու ուղարկած հաղորդագրությունների բովանդակությունից՝ կարելի է հասկանալ՝ սիրում է նա ձեզ, թե ոչ:
Ներիր, ես երեկ քնեցի և չկարողացա պատասխանել քեզ, ինչով ես այժմ զբաղված:
Եթե նա փորձում է արդարանալ ձեր գրած հաղորդագրությանը չպատասխանելու համար, որպեսզի դուք չմտածեք, թե նա ձեզ արհամարհել է, նշանակում է դուք թանկ եք իր համար: Ամեն դեպքում նա ցանկանում է արժանանալ ձեզ սիրուն և ամեն ինչ անում է, որպեսզի դուք իր մասին դրական կարծիք ձևավորեք:
Քեզ նույնպես բարի լույս և լավ օր: Հույս ունեմ այսօր կհանդիպենք:
Եթե նա նմանատիպ բովանդակություն ունեցող հաղորդագրությամբ է պատասխանում ձեզ, նշանակում է իսկապես ցանկանում է հնարավորինս շատ շփվել ձեզ հետ: Եվ եթե առավոտյան ձեզ տեսնելու հույս է փայփայում, ուրեմն ողջ օրվա ընթացքում մտածելու է ձեր մասին և սպասելու ցանկալի հանդիպմանը: Իսկ ովքեր պարզապես ձեր գրած նամակին բարի լույսով են պատասխանում, ուրեմն այնքնա էլ լուրջ տրամադրված չեն ձեզ հետ հարաբերություններում:
Ես հիմա աշխատավայրում եմ և մի քիչ զբաղված եմ: Հենց ազատվեմ, կզանգահարեմ:
Լավ է, երբ տղամարդը զգուշացնում է աղջկան կամ կնոջը, թե ինչու չի պատասխանում նրա հեռախոսազանգերին: Դա նշանակում է, որ դուք կարևոր եք իր համար և նշանակալի դեր ունեք: Այլապես նա կարող էր պարզապես չզգուշացնել և հետ զանգահարել իրեն հարմար պահին՝ անգամ գիտակցելով, որ դա կվշտացնի ձեզ:
Ես նույնպես քաղցած եմ: Գուցե երեկոյան ընթրելու համար հետաքրքիր տեղ գտնենք:
Եթե դուք նրան գրել եք ձեր ընդմիջման ժամին՝ նշելով, որ քաղցած եք, իսկ նա նման բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել, ուրեմն լուրջ է տրամադրված ձեզ հետ հարաբերություններում, քանի որ միասին հետաքրքիր ժամանակ անցկացնելու առաջարկ է անում: Ի վերջո դուք նրան անգամ նման ակնարկ չեք արել, իսկ նա սեփական նախաձեռնությամբ ձեզ ընթրիքի է հրավիրում՝ փորձելով որքան հնարավոր է երկար լինել ձեր ընկերակցությամբ:
Եթե չես կարողանում քնել, զանգիր ինձ: Մենք կզրուցենք այնքան ժամանակ,մինչև կքնես:
Նա պատրաստ է զոհաբերել իր ժամանակը և անգամ քունը՝ ձեզ հետո խոսելու և անքնության դեմ պայքարելու հարցում ձեզ օգնելու համար:
Աղբյուր՝ Creu
Լուսանկարներ՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը