ԽՈՅԵՐ
Վճռական եւ էներգիայով լի Խոյերին, ովքեր մեծ եւ խոշոր բաների սիրահար են, ավելի շատ հարմար կլինեն մեծ չափերի շները, ինչպես, օրինակ, դոբերմանները եւ ռոթվեյլերները։ Ձեզ հրաշալիորեն հարմար կլինեն նաեւ նյուֆաունդլենդները, զեննենհուդները եւ մաստիֆները։ Ձեզ լավ ընկեր կլինի նաեւ իռլանդական սեթթերը եւ ոսկեգույն ռետրիվերը։
ՑԼԵՐ
Միշտ զբաղված Ցլերն ավելի լավ է ընտրեն այնպիսի կենդանիների, որոնք նրանց մշտական ուշադրության կարիքը չունեն եւ կարողանում են դիմակայել առանց մարդկանց ընկերակցության։ Այս նշանի տակ ծնված մարդկանց համապատասխան կլինեն կատուներն ու ձկները։ Թե ինչ տեսակի կատու ընտրել, որոշեք ինքներդ, սակայն եթե ցանկանում եք ձեռք բերել ընկեր, ոչ թե տան իմիջը լրացնող բան, ապա փնտրեք սրտով եւ անուշադրության մի մատնեք փողոցային հասարակ կատուներին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակները սիրում են զրուցել եւ ծանր են տանում միայնությունը, այնպես որ նրանց համար իդեալական կլինի թութակը, կակադուն եւ այլ թռչուններ։ Այս զվարճալի թռչուններն արագ մտապահում են բառերը, այնուհետ կրկնում դրանք՝ ուրախացնելով շրջապատին։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Պատասխանատու Խեցգետիններին համապատասխանում են ոչ շատ խորամանկ, սակայն ամենօրյա խնամք պահանջող կենդանիները։ Այս նշանի տակ ծնված անձինք հիանալիորեն լեզու կգտնեն փափկամազ կենդանիների հետ՝ լինի դա շուն, թե կատու։ Հիանալի ընտրություն կլինեն ծովախոզուկները կամ կրիաները։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Արքայական Առյուծները գնահատում են թանկարժեք եւ յուրահատուկ բաները։ Սակայն դա չի նշանակում, որ նրանց համապատասխանում են միայն էլիտար ցեղատեսակի կենդանիները։ Դուք կկարողանաք խնամել փոքր շների, առնետների, շինշիլլաների։ Կատուների հետ ձեզ բավականին դժվար է ներդաշնակ լինել։
ԿՈՒՅՍԵՐ
Մաքրասեր Կույսերին ամենից շատ հարմար են այն կենդանիները, ովքեր բնակարանը շատ չեն աղտոտում։ Շներից դա կարող է լինել լեվրետկան, չինական խոխլատան, կատուներից՝ սֆինկսը։ Կարող եք նաեւ ձկներ պահել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Արտիստիկ եւ զվարճանք սիրող Կշեռքները պետք է ընտրեն այնպիսի կենդանիների, որոնք նրանց կզվարճացնեն։ Ավելի լավ կլինի, որ դրանք մի քանիսը լինեն։ Թութակ, կանարեյկա, սկյուռիկ, շուն կամ կատու։ Այս նշանի տակ ծնված մարդկ սիրում են ակտիվ ներգրավված լինել իրենց կենդանիների խնամքին, կյանքին, այնպես որ՝ չարժե պահել այնպիսի կենդանիների, որոնց հետ չեք կարողանա ընկերանալ։
ԿԱՐԻճՆԵՐ
Էպատաժային Կարիճներին կհամապատասխանեն էկզոտիկ կենդանատեսակները։ Դա կարող է լինել իգուանա, սարդ եւ անգամ կոկորդիլոս։ Բացի իրենց յուրահատկությունից, այս կենդանիները դիմացկուն են մեծ էներգիայի հանդեպ։ Կատու, շուն եւ այլ զգացմունքային կենդանիներից ավելի լավ է խուսափեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Մեծահոգի եւ շփվող Աղեղնավորներին ամենից շատ համապատասխանում են ձիերը եւ մեծ շները։ Դրանց եւ ձեր միջեւ միստիկ կապ կա, կարողանում եք միմյանց հասկանալ կես խոսքից։ Որպես ընտանի կենդանի կարող եք նաեւ առնետ պահել։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Մշտապես բարձունքներ նվաճել ձգտող Այծեղջուրներին համապատասխանում են ցանկացած կենդանիներ, որոնք ընդգծում են նրանց իշխանատեր լինելը։ Եթե սեփական տանն եք բնակվում, ապա ընտրեք ձի կամ շուն, իսկ եթե բնակարանում, ապա փոքրիկ շնիկ կամ էկզոտիկ փիսիկ։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ջրհոսները ձգտում են նոր եւ անսովոր ցանկացած բանի, այդ պատճառով նրանց համար իդեալական կլինեն այն կենդանիները, որոնցից ոչ ոք չի պահում իր տանը։ Ձեզ նաեւ համապատասխան կլինեն լաբրադորը, զեննենհունդը, թերիերը, բիշոն ֆրիզեն։ Իսկ կրծողները դժվար թե դառնան ձեր սիրելին։ Դրանք իրենց տեսքով նողկանք են առաջացնում Ջրհոսների մոտ։
ՁԿՆԵՐ
Զգացմունքային եւ ռոմանտիկ Ձկներին հարմար կլինեն ցանկացած կենդանիներ, բացառառությամբ էկզոտիկների։ Դուք հեշտությամբ լեզու կգտնեք շների, կատուների, թռչունների, ձկների հետ։ Չնայած, այս նշանի տակ ծնված մարդիկ հազվադեպ են հետարքրություն դրսեւորում կենդաանիների հանդեպ, սակայն երբեմն ստիպված են լինում խնամել դրանց։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի