Այսօր Քիմ Քարդաշյանը վաճառքի է հանել իր նոր օծանելիքը։ Քիմի օծանելիքը վաճառվում է առցանց՝ նրա կայքում, ու սովորաբար սպառվում է մեկ օրվա ընթացքում։ Ակնկալվում է, որ նույնն էլ տեղի կունենա այս անգամ, հատկապես եթե հաշվի առնենք, որ 37-ամյա հայուհին հերթական փայլուն մարքեթինգային քայլն է արել։
Քիմն իր Twitter -ում հրապարակել է տեսանյութ Փերիս Հիլթոնի հետ (Քիմն ու Փերիսը նորից լավագույն ընկերուհիներ են), որը նրանից օծանելիք է նվեր ստացել, իսկ տեսանյութին կից հայտնել է, որ որոշել է Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ որպես նվեր իր նոր օծանելիքն ուղարկել մարդկանց երեք կատեգորիաների՝ «հակառակորդներ», «սիրելիներ» ու «հավերժ սեր»։
Առաջին կատեգորիայում Փինքն ու Թեյլոր Սվիֆթն են, նրա եղբայր Ռոբի նախկին ընկերուհին՝ մերկապարուհի Բլեք Չայնան, նաև հեռուստահաղորդավարուհի Շերոն Օսբորնը։ «Հավերժ սեր» կատեգորիայում են Շերը, Քրիսսի Թեյգենն ու Cardi B-ն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ