Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, ձեռք ձեռքի տված լուսանկարվել են Ցինցինատի ԱՄՆ նախագահի աշխատանքային այցելության ժամանակ, որն Օհայո նահանգում է գտնվում։ Զույգը միասին է ներկայացել հանդիպմանը, չնայած նրան, որ Դոնալդ Թրամփը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ նա 130 հազար դոլար է վճարել նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին, որպեսզի վերջինը ոչ մեկին չպատմի իրենց կապի մասին ու, ըստ երևույթին, նախագահն այդ կնոջ հետ հանդիպել է՝ լինելով արդեն ամուսնացած Մելանյայի հետ։
Մելանյայի վրա այդ ամենը, կարծես, բացասաբար էր ազդել, ու նա օրերս հրաժարվել էր լուսանկարվել Դոնալդի հետ հերթական այցելության ժամանակ։
Իսկ ահա այսօր ամուսիններն ուրախ-ուրախ լուսանկարվել են, որից հետո Մելանյան այցելել է տեղի մանկական հիվանդանոց, որը խնամում է թմրամոլ ծնողներ ունեցող երեխաներին։
ԱՄՆ առաջին տիկինն իր պաշտոնական այցելության համար ընտրել էր դեղինի ու շագանակագույնի համադրությունը, նաև ընձառյուծի պրինտով բարձրակրունկ կոշիկներ։
Դոնալդ Թրամփի կինը գրկել է մի փոքրիկ աղջկա ու ծանոթացել նրա հետ, իսկ հետո հետաքրքրությամբ հետևել ավելի մեծ երեխաների խաղին ու խնդրել է նրանց իրեն էլ սովորեցնել այդ խաղը։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AFG, AP, Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում