Վերջերս Ռոքսանա Բաբայանն առաջին հարցազրույցն է տվել Միխայիլ Դերժավինի մահից հետո։ Հանգուցյալ ամուսնու մասին նա խոսում է ջերմությամբ ու քնքշանքով։
«Իր բոլոր տաղանդներով հանդերձ՝ նա համեստ էր։ Երբեք չեմ տեսել, որ նա որևէ մեկին վիրավորի, նույնիսկ եթե պատահաբար որևէ բան ասեր ցանկացած անծանոթի, անգամ դռնապանուհուն, հետո հարյուր անգամ ներողություն էր խնդրում»,- պատմել է դերասանի այրին՝ Ռոքսանա Բաբայանը։
Գալիք շաբաթ կլրանա սիրված դերասան Միխայիլ Դերժավինի մահվան 40-րդ օրը, որը 37 տարի է անցկացրել երգչուհի Ռոքսանա Բաբայանի հետ՝ նրան համարելով իր կյանքի ամենամեծ երջանկությունը։ Ու այսօր Ռոքսանայի համար շատ դժվար է մենակ։ Ծանր մտքերից չխելագարվելու համար այրին սկսել է ամբողջ օրն աշխատել իր դատարկ բնակարանում, որտեղ ամեն ինչ հիշեցնում է մահացած ամուսնուն։ «Դնին» գրում է, որ Ռոքսանա Բաբայանը նորից սկսել է երգել։ Ռոքսանան երգ է թողարկել ու համերգ է տալու զինվորների համար։
«Այսօր ես իմ ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Պոդդուբնիի հետ ձայնագրում եմ նոր, շատ գեղեցիկ երգ Ձեզ համար, որը կոչվում է «Две линии»։ Այդ կոմպոզիցիան ընդգրկվելու է իմ նոր՝ «Чего хочет женщина» ալբոմում։ Երգի տեսահոլովակի նկարահանումները սկսվելու են փետրվարի վերջին, դրանց մի մասն անցնելու է օդանավում։ Միշտ Ձեզ հետ՝ Ձեր Ռոքսանա»,- հայտնել է երգչուհին իր երկրպագուներին։ Իսկ փետրվարի 23-ին նա երգելու է ու պարելու մերձմոսկովյան Չկալովսկում ՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ համերգին։ Սա նվեր է քաղաքի բնակիչներին ու այստեղ տեղակայված զորամասին՝ դիվիզիայի հրամանատարության կողմից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:45, 18 մայիսի
Սելենա Գոմեսը սպասքի հավաքածու է թողարկել (ֆոտո)17:28, 18 մայիսի
«Հայի հայրենասեր եւ պայքարող տեսակն է ապահովելու այս ազգի ապագան»․ հայտնի երաժիշտ Սերուժ Գրաճյանը նվագել է «Զարթնիր, Լաո»-ն16:53, 18 մայիսի
Մայք Թայսոնը կնկարահանվի բժշկական դրամայում16:28, 18 մայիսի
Գեղեցիկ կազմվածք․ Աստղիկ Սաֆարյանի գրավիչ լուքը15:25, 18 մայիսի
«Սա յուրահատուկ հաղթանակ է մեր մշակութային կյանքի համար». Անի Առուշանյանը՝ World Piano Teachers Association-ի հայաստանյան նախագահ15:12, 18 մայիսի
«Սարդ-մարդը․ տունդարձի ճանապարհ չկա» կինոկոմիքսի հեղինակը սերիալ կնկարահանի «Աստղային պատերազմների» հիման վրա14:45, 18 մայիսի
«Լավ մարդ ու անզուգական գործընկեր»․ Գրիգոր Աղախանյանը լուսանկար է հրապարակել Իվետա Մուկուչյանի հետ14:01, 18 մայիսի
Աճուրդում 67,5 միլիոն դոլարով վաճառվել է Պիկասոյի «Մերկ պառկած կինը» նկարը13:44, 18 մայիսի
Մարիամ Ալեքսանյանի ոճային լուքը13:14, 18 մայիսի
Տատյանա Բուլանովան ակնարկել է մոտալուտ հարսանիքի մասին12:58, 18 մայիսի
Pixar ստուդիան հայտնել է իր 27-րդ մուլտֆիլմի՝ «Elemental»-ի թողարկման մասին12:00, 18 մայիսի
«Նիկոլը արժեզրկեց ոստիկաններին»․ Մհեր Մկրտչյան