VARDA-ն իր Instagram-ում հարաբերություններին նվիրված լուրջ գրառում է հրապարակել, որը բուռն քննարկումներ է առաջացրել նրա բաժանորդների շրջանում։
«Ընդունված է համարել, որ կանայք վաղ թե ուշ սկսում են շատ պահանջկոտ դառնալ։ Եկեք հիմա պատկերացնենք, որ երկու մարդ հանդիպում են իրար, սիրահարվում, սկսում են հարաբերություններ կառուցել։ Անկասկած, յուրաքանչյուրը ձգտում է իրեն դրսեւորել լավագույն կողմից, դա անգիտակցաբար է տեղի ունենում․․․ Չէ՞ որ եբ մեր սիրտը լի է զգացմունքներով, ամեն ինչ երկրորդ պլան է մղվում, մենք սկսում ենք զիջել մեր շահերը՝ ընկերներ, նախասիրություններ, աշխատանք․․․ Կոնֆետածաղկեփնջային ժամանակաշրջանն անցնում է, ու սկսվում է փոխադարձ հանդիմանությունների ժամանակը․․․ Կնոջը զայրացնում են Ձեր ընկերները, որոնք Ձեզ անընդհատ հրավիրում են ֆուտբոլի, ձկնորսության կամ բաղնիք․․․ Ու որոշ ժամանակ անց Ձեր ներքին «արդարության կշեռքը» Ձեզ ստիպում է նրան էլ հանդիմանել ի պատասխան։
Կինը գնում է ընկերուհիների հետ հավաքույթի, իսկ դուք դեմ եք, նա որոշել է պարերի հաճախել, իսկ Դուք դեմ եք եւ այլն։ Իրար վրա հանդիմանանքների ու արգելքների անվերջ «բումերանգներ» նետելով՝ դուք սկսում եք ձեզ դժբախտ զգալ այդ հարաբերություններում, որոնք ձեզ երկուսիդ էլ հնարավորություն չեն տալիս լինել այնպիսին, ինչպիսին կաք։ Շատ կարեւոր է հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ անձնավորություն է, որը արժանի է հարգանքի։ Ամենասարսափելի բառը հարաբերություններում «դու պարտավոր ես» արտահայտությունն է։ Թերեւս ամենամեծ երջանկությունն այն է, երբ մարդիկ հաշվի են նստում իրենց երկրորդ կեսի հետ, վարվում են այնպես, որ չվշտացնեն այն մարդուն, ում սիրում են։ Սիրեք ու եղեք սիրված առանց հանդիմանանքների ու վիրավորանքների»,- գրել էր պարուհին, ինչին արձագանքել են նրա բաժանորդները՝ մեկը հումորով, մյուսները՝ լրջորեն․
«Պարզապես բաղնիք երկուսով է պետք գնալ, ու այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի»,- գրել է բաժանորդներից մեկը։
«Դրա համար էլ մեզ մոտ կոնֆետածաղկեփնջային փուլ չի եղել, մենք միանգամից անցել ենք վեճերի, փոխարենը ես հիմա նույնիսկ չեմ հիշում, թե քանի տարի ենք միասին, թվում է, թե ամբողջ կյանքում»,- գրել է մեկ ուրիշը։
«Այնուամենայնիվ, մեր դժվար ժամանակներում, երբ ամեն ինչ թույլատրված է, պետք է ընկեր լինել զուգընկերոջդ համար ու կարողանալ ոչ միայն վերցնել, այլեւ տալ։ Իսկ հանդիմանելը՝ «պարտավոր ես» ասելը հիմարություն է, որը ներելի է երիտասարդ տարիներին։ Մեծանալով, պետք է սովորել հարգել միմյանց անձնական ազատությունը»,- գրել է մեկ այլ օգտատեր։
«Ինձ թվում է, որ իդեալական հարաբերություններ ոչ ոք չունի։ Միշտ ստիպված ես ինչ- որ զիջումների գնալ ընտանիքում, հատկապես երբ ծնվում են երեխաներ: Ես մինչեւ երեխա ունենալը դա չէի հասկանում, այդ առումով եսասեր էի շատերի նման։ Բայց երեխաները փոխում են մեր կյանքը»,- գրել է մեկ ուրիշ օգտատեր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար