1.Նա չի կատարում խոստումները
Հարաբերությունների սկզբնական փուլում շատ հեշտ է կարեւոր եզրակացություններ անել՝ հիմնվելով սոսկ հեռախոսազրույցների վրա: Օրինակ՝ նա պիտի զանգեր, բայց լռություն է: Խոստացել է ձեզ հետ շաբաթ առավոտյան ցուցահանդես գնալ, մոռացել է ու քնած մնացել: Նախատեսել է երեկոյան գալ թեյ խմելու եւ անհետացել է: Նա նաեւ կանոնավոր կերպով հետ չի զանգում տհաճ զանգերի դեպքում, ուշանում է հանդիպումներից, վերջին պահին փոխում է ծրագրերը եւ լավ հիշողություն չունի: Ի՞նչ կա որ: Պատասխանատվություն կամ ունենում են, կամ չեն ունենում: Այն անսպասելիորեն ի հայտ չի գալիս, արցունքներով էլ չես խնդրի:
2. Նա կոպտում է
Ուշադրություն դարձրեք, թե տղամարդն իրեն ինչպես է պահում շրջապատողների հետ, ասես տրանսպորտի վերահսկիչ լինի, դրամարկղի աշխատող կամ էլ մատուցող: Այնուամենայնիվ, դա մշակույթի մակարդակի եւ դաստիարակության ցուցիչ է: Դուք պատրա՞ստ եք ամոթից կարմրել ամբողջ կյանքում: Իսկ նա իրեն ինչպես է պահում մեքենայի ղեկին: Եթե մեքենա վարելու նրա եղանակը հիշեցնում է «Եղբայր» ֆիլմի հայտնի վարորդին, ուրեմն լավ պահեք ձեր նյարդերը, դրանք ձեզ դեռ պետք կգան: Նույնիսկ եթե նա չափազանց քաղաքավարի լինի ձեզ հետ, բայց աջ ու ձախ կոպտի մարդկանց, ամեն ինչ կխամրի շրջապատի հանդեպ նրա վերաբերմունքի ֆոնին: Վաղ թե ուշ ձեզ էլ բաժին կհասնի դրանից:
3. Նա վատ է արտահայտվում իր նախկին ընկերուհիների մասին
Այո, այո, ի վերջո պարզվել է, որ նրանք բոլորը կատարյալ ապուշներ են, բացառիկ վհուկներ եւ իր կյանքը փչացրած եսասերներ: Այդպիսի սքանչելի տղամարդն ինչպե՞ս կարող էր կապվել նման կանանց հետ: Ո՞ւր է կորում սերը եւ ի՞նչ է գալիս նրա տեղը: Մտածեք: Շատ մեծ են շանսերը, որ նա նման մի բան կասի նաեւ ձեր մասին:
4. Նա առհասարակ անհարգալից վերաբերմունք ունի կանանց հանդեպ
Մարդն ապրում է քսանմեկերորդ դարում եւ հավակնում է մտածող մարդու բարձր կոչմա՞նը:
Եթե նրա գիտակցության մեջ միաժամանակ գոյակցում են այնպիսի համոզմունքներ, ինչպիսին է «ղեկի մոտ կինը նույնն է, ինչ նռնակով կապիկը», նա համարում է, որ կանայք իրենց բնույթով ստեղծված չեն մտավոր բարդ աշխատանքի, ղեկավար պաշտոնի համար եւ հանդես է գալիս մարմնավաճառության օրինականացման օգտին, դա, մեղմ ասած, տարօրինակ է: Նրանից հեռու մնացեք:
5. Նա փորձում է վերահսկել ձեզ
Միանգամից սկսվում է հարցերի տարափ. «Որտե՞ղ, ո՞ւմ հետ, ինչո՞ւ, ինչի՞ համար, քանիսի՞ն: Նոր ո՞վ էր զանգել քեզ: Իսկ ինչո՞ւ ես շրթունքներդ այդքան վառ ներկել: Իսկ այսօր ո՞ւմ հետ էիր խոսում»,- կասկածող ձայնով հարցնում է նա,- Ես զանգեցի, հեռախոսդ զբաղված էր»։
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով