Պարզվել է, թե որոնք են երջանիկ եւ երկարատեւ հարաբերությունների երկու գլխավոր բաղադրիչները:
The Journal of Sex Research ամսագրի համար գիտնականներն իրականացրել են սեքսի եւ հարաբերությունների ոլորտում ամենախոշոր հետազոտությունը, որին պաշտոնական կամ քաղաքացիական ամուսնության մեջ ապրող ավելի քան 40 հազար զույգ է մասնակցել: Հետազոտության արդյունքները թույլ են տվել պարզել, թե որոնք են այն երկու գործոնները, որոնք ազդում են ընտանեկան կյանքի որակի վրա:
Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ սեռական բավարարվածությունը եւ կանոնավոր շփումը երջանիկ հարաբերությունների գլխավոր չափանիշներն են:
Բացի այդ, հետազոտության հեղինակը՝ Չեմպենի համալսարանի հոգեբանության պրոֆեսորը, հաստատել է տարածված այն կարծիքը, թե սեռական բավարարվածությունը նվազում է հարաբերությունների սկզբից վեց ամիս անց: Այսպես, զույգերի 83 տոկոսը հաստատել է, որ հարաբերությունների սկզբից վեց ամիս անց իրենց սեռական կյանքն անկում է ապրել:
Միաժամանակ, փորձարկման այն մասնակիցները, որոնք, այնուամենայնիվ, իրենց սեռական կյանքը գոհացուցիչ էին համարում, նշել էին, որ զուգընկերների հետ սեքսով են զբաղվում շաբաթը մեկ կամ մի քանի անգամ:
Բացի այդ, հետազոտողներն ուսումնասիրել են տղամարդկանց եւ կանանց միջեւ սեռական նախընտրությունների տարբերությունները: Այսպես, կանանց սեռական բավարարվածության մակարդակի վրա ազդում է օրգազմ ապրելու հաճախությունը, տրամադրությունը եւ շփումը, մինչդեռ տղամարդիկ հաջող սեռական հարաբերությունների գլխավոր գործոն են համարել տրամադրությունը, բազմազանությունը եւ շփումը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը