Գոհար Ավետիսյանը նորից քաշ է հավաքել: ՌԴ-ում հայտնի ոճաբանը խոստովանել է, որ վաղուց չէր լուսանկարվում ամբողջ հասակով մեկ հենց այդ պատճառով: Instagram-ի իր էջում Գոհարը նոր լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել մարմինն ընդգծող զգեստով.
«Գիտեք, ես գիրացել եմ, եւ դա պատահում է յուրաքանչյուր ձմեռ: Ոչ լուսանկարվելու, ոչ գեղեցիկ հագնվելու ցանկություն չկա: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր թույլ կողմերը, եւ երբ դրանք ի հայտ են գալիս, սկսվում է ծուլության մի շրջան... Բայց այսօր առավոտյան ես արթնացա եւ հասկացա, որ հոգնել եմ պարկ-զգեստներ հագնելուց, որոնք օգնում են ինձ թաքցնել ավելորդ ճարպը: Ես հագա իմ սիրելի բլուզն ու շրջազգեստը, որոնք ընդգծում են մարմնիս կառուցվածքը, ներշնչեցի ինձ, որ գեղեցիկ եմ: Ես հայելու մեջ տեսնում եմ իմ թերությունները եւ դրա համար ուզում եմ դառնալ ավելի լավը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ վերջերս Գոհար Ավետիսյանը վիրավորվել էր Instagram-ի իր բաժանորդներից։ ՌԴ-ում հայտնի հայ դիմահարդարը գրառում էր արել, որով իր դժգոհությունն էր հայտնել իր հետեւորդներին։ Գոհարի տեղադրած վերջին աշխատանքը քննադատությունների էր արժանացել նրանց կողմից, ինչի արդյունքում ոճաբանը գրել է.
«Աստված չանի՝ դու մի լավ բան հրապարակես, չկամներն ու տեղական քննադատները քո վրայով անմիջապես կանցնեն... Երբեմն ես այնքան եմ ցանկանում հեռանալ օվկիանոսից այն կողմ, որտեղ ամենն, ինչ ես անում եմ, այդքան պոպուլյար է ու գնահատվում է, իսկ մարդիկ միմյանց չեն վիրավորում եւ հարգանքով են վերաբերվում ուրիշների գործունեությանը»,- գրել է վրդովված Գոհար Ավետիսյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար