«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Որոշեցինք ռիսկի դիմել եւ ամեն ինչ ինքնուրույն անել». Վանը՝ «Նեմրա»-ի համերգի եւ հայտնի հյուրերի մասին

14:05, 20 մարտի

«Նեմրա» խումբը նշում է ստեղծագործական գործունեության 6-ամյակը: Այդ առիթով խումբն իր երկրպագուներին ապրիլի 6-ին կներկայանա մենահամերգով, որը տեղի կունենա Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Հաշված օրերի ընթացքում համերգի տոմսերն արդեն սպառվել են: NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է խմբի կիթառահար եւ վոկալիստ Վան Եղիազարյանի հետ, որը մեզ նոր մանրամասներ է հաղորդել առաջիկա համերգի եւ հատուկ հյուրերի մասին:

«Սպասվում է մոտ երկու ժամանոց համերգային ծրագիր, նվագելու ենք մոտ 22 երգ՝ թե առաջին ալբոմից, թե երկրորդ՝ գալիք ալբոմից: Նոր երգեր չենք ներկայացնելու, քանի որ այս ընթացքում ինչ համերգ չենք ունեցել, արդեն երկու-երեք նոր երգ ենք ներկայացրել հանդիսատեսին ձայնագրության տարբերակով, որոնք առաջին անգամ կհնչեն ամբողջական կենդանի կատարմամբ»,-ասում է Վանը՝ հավելելով, որ նման մենահամերգով ներկայանալու միտք վաղուց է եղել.

«Արդեն մեկ տարի է՝ թե՛ մենք, թե՛ մեր երկրպագուները բավարարվում էինք տարբեր միջոցառումներում մինի համերգներով, բայց միշտ ցանկանում էինք մենահամերգ ունենալ, որ մեր բոլոր երգերը ներկայացնենք, սպասում էինք հովանավորներ գտնելուն, նրանք այդպես էլ չհայտնվեցին, մենք էլ որոշեցինք ռիսկի դիմել և ամեն ինչ ինքնուրույն անել»:

«Նեմրա»-ի համերգի ընթացքոմ կլինեն մի շարք անակնկալներ, որոնց թվում է նաեւ հայտնի հյուրերի ներկայությունը: Մեզ հետ զրույցում Վանը բացահայտեց, թե ովքեր են ելույթ ունենալու մենահամերգի ընթացքում:

«Համերգին հյուր կլինեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծից Լուսինե Մարդանյանը, ինչպես նաեւ հանրահայտ «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը»:

Ստեղծագործական 6 տարիներն, իհարկե, չէին կարող անմասն մնալ թե դժվարություններից, թե ձեռքբերումներից, որոնք քիչ չեն եղել, սակայն տարիների գլխավոր ձեռքբերումը Վանը համարում է իրենց երգերն ու երկրպագուներին: Երաժիշտը նշում է՝ սպասում էր, որ մինչեւ համերգը տոմսերը կսպառվեն, սակայն երեք օրում դրանց սպառվելը ֆանտաստիկ է համարում.

«Շատ բողոքներ կան հիմա, որ շատերը չեն հասցրել տոմս գնել, այդ պատճառով նախատեսում ենք համերգից մոտ երկու-երեք շաբաթ անց նույն համերգը կրկնել»:

Չշրջանցեցինք նաեւ «Դեպի Եվրատեսիլ»-ի թեման: Մրցույթից հետո «Նեմրա» անունն ավելի հաճախ սկսեց շրջանառվել մամուլում եւ հեռուստաեթերում:

«Մրցույթը տվեց հենց այդ ձեռքբերումը, որ մեր անունը սկսեց ավելի շատ շրջանառվել, ինչի համար շատ ուրախ ենք»,-ասում է Վանը՝ բացահայտելով նաեւ խմբի առաջիկա անակնկալները.

«Դե, ինչպես նշեցի, այս համերգից հետո հավանաբար կլինի մյուս համերգը, իսկ մնացած նորությունները՝ ժամանակի ընթացքում: Նոր ձայնագրություններ, տեսահոլովակներ, հուսով եմ, կլինեն, պրոցեսը դանդաղում է հայտնի պատճառներով, քանի որ երգերը քեֆային թեմայով չեն եւ արագ չի հավաքվում ամբողջ ծախսը, որը պետք է տրամադրել ձայնագրությունների եւ տեսահոլովակների համար, բայց չենք բողոքում, քանի որ երգեր ենք գրում ակտիվ, ունենք մուսա, ստեղծագործում ենք ու գնահատված ենք մեր երկրպագուների կողմից: Ամենակարեւորն այդ երկուսն են, մնացածը ժամանակի հարց է»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ «Նեմրա»-ի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել